Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:

Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույց

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, որը նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: Այն բաղկացած է տեղական և արտասահմանյան ընկերություններից, որոնց գերակշիռ մասը գործում է Երևանում որտեղ կենտրոնացած են ոլորտի բարձրակարգ մասնագետները և առկա է բիզնես գործունեության համար համապատասխան ենթակառուցվածք:

 

Հայկական ՏՏ ոլորտում ամենատարածված մասնագիտացումներն են ծրագրավորման պատվերները և արտապատվիրման (աուտսորսինգային) ծառայությունները, միկրոսխեմաների նախագծումը և տեստավորումը, ինտերնետային ծառայությունները, ցանցային համակարգերը և հաղորդակցումը, ինտերնետային ծրագրերը և էլեկտրոնային առևտուրը, ֆինանսական ծրագրերը, ՏՏ խորհրդատվությունը և այլն: Արտասահմանյան ընկերությունների մեծ մասը մասնագիտանում են ծրագրավորման պատվերների իրականացման և աուտսորսինգային ծառայությունների, միկրոսխեմաների նախագծման և տեստավորման, ցանցային համակարգերի և հաղորդակցման ոլորտներում: Տեղական ընկերությունները որդեգրել են բիզնեսի զարգացման երկու հիմնական ռազմավարություն` գործել որպես ծրագրավորման պատվերների աուտսորսինգային կենտրոն, կամ արտադրել և իրացնել սեփական արտադրանքը և ծառայությունները:

Բազմաթիվ ընկերություններ ակտիվորեն ներգրավում են ծրագրավորման նոր պատվերներ և ակնկալում են երկարաժամկետ զարգացում ՏՏ և ծրագրավորման արտադրանքի նախագծման և մարքետինգի բնագավառում: