Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՀԵՔՍ ՍՊԸ 

 

Տնօրեն` Արա Սադոյան

ՀՀ, Երևան, Աբովյան փ. 43, 4 հարկ, 7սենյակ

Հեռ.` +374 60 37-10-50

Էլ. փոստ` info@netangels.net

http://www.netangels.net

 

ՀԵՔՍ ՍՊԸ–ն հիմնվել է 2006թ։ ՀԵՔՍ ՍՊԸ-ն մասնագիտացած է ՏՏ ենթակառուցվածքների Օպերացիոն ծառայությունների տրամադրման մեջ, առաջարկում է տարբեր բազմաբնույթ գործարքներ, լուծումներ, Տեղեկատվական Կենտրոնների (Data Centers), ISP-ների և այլ տարբեր բնույթի ծառայությունների սպասարկում ՏՏ ոլորտում: Մենք լիովին ամբողջականացնում և օպտիմիզացնում ենք մեր հաճախորդների ՏՏ ոլորտն ու ենթակառուցվածքները, ապահովելով և երաշխավորելով մեր կողմից կատարյալ վստահելիություն, շահավետություն, բիզնես արդյունավետության բարձրացում, բարձր կատարողականություն և որակ, ապահովություն և էֆեկտիվություն:  

 

Մրցակցային շուկայում, որպես արագ աճող կազմակերպություն, ՀԵՔՍ ընկերությունում աշխատում են որոնող և ստեղծագործող անհատականություններ, ովքեր հաճույք են ստանում իրենց աշխատանքից և նոր պահանջներ ու չափանիշներ են սահմանում օպերացիոն ծառայությունների մատակարարման իրենց ամենօրյա աշխատանքային գործընթացում: Մեր մասնագետներն ունեն երկարամյա աշխատանքային փորձ Օպերացիոն Ծառայությունների տրամադրման ոլորտում, աշխատելով տարբեր Օպերացիոն Համակարգերի հետ, ինչպես օրինակ ծրագրային ոլորտում Windows, Linux, Solaris and FreeBSD,  և համակարգչային տեխնիկայի ոլորտում` Cisco, F5, SonicWall և այլն: 

 

Մեր աշխատանքի ամենագլխավոր և հիմնական մարտահրավերներից և նպատակներից մեկն է մեր հաճախորդների ՏՏ ենթակառուցվածքները դարձնել և պահպանել առավելագույնս հավասարակշռված, հարմար, ապահով և օգտագործողի համար թափանցիկ ու մատչելի:

 

Հեքս ՏՏ Կառավարման գործընթացը ներառում է.

ՀԵՔՍ ընկերության Օպերացիոն Ծառայությունների կառավարման գործընթացները բազմազան և տարբեր են: Հիմնական գործընթացներն ու ոլորտները, որոնք ներգրավված են ՏՀՏ ենթակառուցվածքներում` ՀԵՔՍ օպերացիոն կառավարման մեջ հետևյալն են`

  • ՏՏ ենթակառուցվածքների կառավարում 
  • Ծառայությունների, բաղադրիչների և դրանց կազմակերպման-ձևավորման օպերացիոն վերահսկողություն և կառավարում
  • Ինֆորմացիայի կրկնօրինակում-պահպանում (backup), վերականգնում (recovery) և պահպանման կառավարում  (Storage management) 
  • Տեղեկատվության անվտանգության պլանավորում և իրագործում
  • ՏՏ Ենթակառուցվածքների  նախագծում, պլանավորում, ձևավորում և կառավարում
  • ՏՏ Օգտակարության  և մատչելիության կառավարում (Availability Management )
  • ՏՏ Հնարավորությունների կառավարում (Capacity Management) 
  • Պրոբլեմների և առաջ եկած խնդիրների կառավարում (Incident and Problem Management)
  • Կլաստերային համակարգերի նախագծում, տեղադրում, կառավարում
  • Cloud Computing համակարգի նախագծում, տեղադրում, կառավարում 
  • Բարձր մատչելիության (High Avaliablity) համակարգերի նախագծում, տեղադրում, կառավարում։