Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Լոկատոր ՓԲԸ

 

Տնօրեն` Արման Խաչատրյան

ՀՀ, 0014, ք. Երևան, Ադոնցի փող. 8

Հեռ.` + 374 10 28 58 28 

Էլ. փոստ` [email protected]

http://www.locator.am

 

«Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS / GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա մենք կառուցել ենք ողջ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը: Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով պատվիրատուին է ներկայացնում վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն ու շարժման ուղղությունը:

 

Կազմակերպության ծառայությունները նախատեսված են այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:

 

Դիրքորոշման տեխնոլոգիաները աշխատում են գործարար տարբեր ոլորտներում, և մենք առաջարկում ենք աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և բեռների հսկման տիպային խնդիրների պատրաստի լուծումների մի ամբողջական փաթեթ:

Պատրաստի լուծումների թվում են հետևյալ տիպի կազմակերպություների համար նախատեսված արտադրանքը.

  • տաքսի ծառայություններ, 
  • առաքման ծառայություններ, 
  • տրանսպորտային ծառայություններ, 
  • բանկային և ինկասացիոն կազմակերպություններ, 
  • բժշկական բաժանմունքներ, 
  • պետական կառույցներ: 

Հաշվի առնելով յուրաքանչյուր պատվիրատուի առաջադրած խնդրի յուրահատկությունը, օգտագործելով կուտակված փորձն ու ունեցած գիտելիքները մենք պատրաստ ենք հստակ գործող տեխնոլոգիական հենքի վրա մշակել խնդրին հարմարեցված և նրա առանձնահատկությունները հաշվի առնող հատուկ լուծումներ: