Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՍԱՈՒԹԹԵՔ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ, ԻՆԿ.,հայաստանյան մասնաճյուղ


Տնօրեն` Տիգրան Հակոբյան

ՀՀ, Երևան, Ուլնեցու 62/2 

Հեռ.` +374 10 207 925, +374 10 20 79 26, +374 91 42 18 45  

Էլ. փոստ` [email protected]

http://www.southtech.am

 

 

"ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպությունը համալրված է բարձրակարգ և փորձառու մասնագետներով, նախագծի ղեկավարներ, ծրագրավորողներ, տեստավորողներ, տեխնիկական փաստաթղթերի ստեղծողներ, արխիվացում կազմակերպող մասնագետներ և այլն:

"ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպության ծրագրային արտադրանքը նախագծված է հաշվի առնելով պետական և ոչ պետական կազմակերպությունների աշխատանքային գործընթացների նկատմամբ դրվող պահանջների յուրահատկությունները: Այդ ծրագրերը ստեղծված են մարզային հաշվառման կազմակերպությունների (County Recorders), մարզային գրանցման կազմակերպությունների (County Clerks), մարզային ղեկավարների նիստերի (Clerk of the Board of Supervisors), ընտրական հանձնաժողովների (Election Officials) և քաղաքային գրանցման կազմակերպությունների (City Clerks) համար:

 

Յուրաքանչյուր համակարգ մշակվում է ելնելով պատվիրատուի անհատական պահանջներից, և վերջնական լուծումը կարող է ձևավորվել յուրաքանչյուր գործակալության անհատական պահանջներին համապատասխան:Համակարգերը բարելավում են հասարակությանը մատուցվող ծառայությունների որակը` կրճատելով տվյալների մուտքագրման համար ծախսվող ժամանակը, արագացնում են գոյություն ունեցող գրանցումների որոնումը և ծանուցումների գործընթացը: "ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպությունը ապահովում է բարձրակարգ ծառայություններ` համակարգի վերլուծություն, համակարգի նախագծում, ծարագրավորում, տվյալների վերակառուցում, տեստավորում, տեխնիկական փաստաթղթերի ստեղծում, համակարգի ղեկավարում և պատվիրատուի ուսուցում, տեխնիկական ապահովում և ծրագրային օժանդակության ծառայություններ:

 

Արտադրանքի նոր հնարավորությունները և պարբերաբար համապատասխան համալրումները ապահովում են ֆինանսական ներդրումների պաշտպանությունը: "ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպությունը առաջարկում է տեղական կառավարման փորձի և բարձր տեխնիկական գիտելիքների յուրահատուկ համատեղում: Մենք հավատում ենք, որ մեր փորձառությունն ու վերջնական նախագծի յուրահատկությունը բավարարում են "ՍաութԹեք Քընսալտինգ, Ինկ." կազմակերպության պատվիրատուների անհատական պահանջները և առանձնացնում են մեզ մնացած էլեկտրոնային կառավարման ծրագրեր ստեղծողներից: