ՏՏ Ուղեցույց
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում 2002թ-ից և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:
Մեր գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝ մասնակցություն ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումների գործընթացին, անհատական ծառայությունների մատուցում սկսնակ ընկերություններին: Մենք մատուցում ենք բիզնեսի զարգացման և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի կառավարությանը, տեղական և վերազգային տեխնոլոգիական ընկերություններին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ներդրումային ընկերություններին: Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման հանգույց ոլորտում գործող բոլոր կառույցների՝ պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային կազմակերպությունների և փոքր սկսնակ ընկերությունների համար, համախմբելով և համատեղելով նրանց բոլորի ջանքերը մեկ գլխավոր նպատակի՝ ՏՏ/ԲՏ գերազանցության հասնելու համար:
Բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ ՁԻՀ-ը հայերեն և անգլերեն լեզուներով վարում է նաև «Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույցը», որը հայրենական ՏՏ ընկերություններին հնարավորություն է տալիս հաստատել գործարար կապեր միջազգային ՏՏ ոլորտի հիմնական կազմակերպությունների, ինչպես նաև արտապատվիրումով հետաքրքրված կազմակերպությունների հետ:
Հայաստանյան բոլոր ՏՏ ընկերություններին հրավիրում ենք համագործակցության. Տեղադրեք ձեր ընկերության մասին տեղեկատվությունը «Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույցում»: Բոլոր ցանկացողները դիմեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ.
Բագրևանդի փ․ 21/1, «Ինժեներական պլազա»
Հեռ.՝ +374 11 219797
Էլ. փոստ՝ [email protected]
www.eif.am