|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
Սայմոտեկ ՍՊԸ
Գործադիր տնօրեն` Հրաչյա Խաչատրյան Հեռ.` + 374 93 10-95-44
«Սայմոտեկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատող ընկերություններին լայն բնույթի ճարտարագիտական ծառայություններ մատուցելու համար: «Սայմոտեկը» առաջարկում է ճարտարագիտական նորարարական մոտեցումներ ու լուծումներ, որոնք ընկերություններին հնարավորություն են տալիս հաղթահարել մրցակցությունն ու պահպանել առանային դիրքեր իրենց ոլորտներում: Վերջին տարիներին ընկերությունը մասնագիտացել է ռոբոտիկայի ու ավտոմատացման, հեռակառավարման ու հեռադիտարկման բնագավառներում:
Նման բարդ ծառայություններ մատուցելու համար «Սայմոտեկն» ունի բազմապրոֆիլ մասնագետներից կազմված թիմ: Ճարտարագետներից յուրաքանչյուրն իր ոլորտի առաջատար մասնագետ է, ունի երկար տարիների մասնագիտական փորձ մեխանիկական ճարտարագիտության, ռադիո-էլեկտրոնիկայի, տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, ներդրված ծրագրային ապահովման բնագավառներում, ու հիմնախնդիրներն արդյունավետ լուծելու հմտություններ:
«Սայմոտեկը» «Նաիրի» համընկերության անդամ է ու համագործակցում է ԻՏՁՄ-ի, Ինստիգեյթի, Արթին - Վարուժանի, NI Հայաստան-ի ու այլ ընկերությունների հետ:
«Սայմոտեկի» ամենաճանաչված պրոդուկտը դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ՍԵՌոոբ ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորն է, որն արդեն ներդրված է Հայաստանի ու Արցախի տարածքով մեկ գործող ավելի քան 60 ռոբոտաշինական խմբակներում: Ընկերությունն ունի վաճառքի պատրաստ մեկ այլ պրոդուկտ՝ համալսարանների ուսանողների համար նախատեսված «Սայմեռոիդ» ուսումնա-հետազոտական հարթակը: Շուտով պատրաստ կլինի Արդուինոի հիմքի վրա ռոբոտ-կոնստրուկտորների շարքի տեսքով նոր արտադրատեսակը, որը կծրագրավորվի անհատական համակարգչից ու Անդրոիդ սմարթֆոնից: Գնային առումով մատչելի այս պրոդուկտը գնորդներին հասանելի կլինի նաեւ Սայմոտեկի առցանց խանութի միջոցով: |