|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
Գիտության և Տեխնիկայի Թանգարան Հիմնադրամ
Տնօրեն` Ժիրայր Սևոյան Հայաստան, Երևան Բագրևանդ թաղամաս (սուպերմարկետի մոտ) (Նոր Նորք վարչ. շրջան) Հեռ.` +37410 46 35 96, Բջջ. +37494 59 66 42 Էլ. փոստ` [email protected]
Գիտության և Տեխնիկայի Թանգարան հիմնադրվել է 2008 թվականին: Թանգարանի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ նրա ներդրումները։
Թանգարանի առաջնային խնդիրն է հավաքել, պահպանել և ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները և գիտատեխնիկական նվաճումները։
Թանգարանը նույնպես կազմակերպում է դասընթացներ և գործնական աշխատանքներ երեխաների և պատանիների համար, որպեսզի խթանի նրանց մեջ սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթություն։
|