Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


 

ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍԻՍԹԵՄԶ, հայաստանյան մասնաճյուղ

 

Գործադիր տնօրեն` Արթուր Հովհաննիսյան
ՀՀ, Երևան, Արմենակյան 2/5
Հեռ.` +374 10 65-02-02 / 65-02-55
Էլ. փոստ` [email protected]
http://www.synisys.com



Synergy International Systems-ը (այսուհետ՝ «Սիներջի»)  ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների և մասնավոր սեկտորի կազմակերպությունների համար: 

 

1997թ.-ին հիմնադրված Սիներջի կազմակերպության գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, իսկ ուսումնական կենտրոնը ՝ Երևանում: 

 

19 տարի ի վեր մեր տեղեկատվական համակարգերից են օգտվել ավելի քան 60 երկրներում: Մեր  ծրագրերը ներդրվել և օգտագործվում են աշխարհի ամենատարբեր վայրերում՝ Եվրոպայում, ԱՊՀ երկրներում, Մերձավոր Արևելքում, Ասիայում և Օվկիանիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, Հյուսիսային և Լատինական Ամերիկաներում։

Մեր գործընկերների և հաճախորդների կազմում կան՝

 

  • 40-ից ավել կառավարական գործակալություններ՝ ներառյալ ֆինանսների, էկոնոմիկայի, կրթության, պլանավորման, սոցիալական հարցերի և այլ նախարարություններ:
  • Միջազգային խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Հազարամյակի մարտահրավերներ (MCC) կազմակերպությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), Գերմանիայի զարգացման համագործակցությունը (GIZ), Եվրոպական միությունը, Ասիական զարգացման բանկը:

 

 Ծրագրային լուծումներ
  • Synergy Indicata: Մոնիտորինգի և գնահատման համակարգ – Մոնիթորինգի և գնահատման համակարգը հնարավորություն է տալիս չափել ծրագրի/պրոեկտի  արդյունավետությունը՝ ներմուծելով իրականացվող ծրագրից բխող ցուցանիշները և չափողականություն ունեցող փոփոխականները, համեմատություններ անցկացնելով ցուցանիշի բազային արժեքի, արձանագրված առաջընթացի և պլանավորված թիրախային արժեքի միջև:
  • Դատարանների կառավարման համակարգ (CMS) – Դատական համակարգի հաստատությունների համար նախատեսված այս գործիքը նպաստում է դատական տարբեր գործընթացների ավտոմատացմանը:  
  • Սոցիալական ապահովության տեղեկատվական համակարգ (SPIS) – Սոցիալական պաշտպանությանը և սոցիալական անվտանգությանն ուղղված ծրագրերի կառավարման համար նախատեսված վեբ համակարգ է:
  • Զարգացման աջակցման տվյալների բազա (DAD) –Երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման ծրագիր է, որն արդեն իսկ կիրառվում է ավելի քան 35 երկրներում:  Այս համակարգի  միջոցով հնարավոր է դառնում հավաքագրել, վերլուծել և պլանավորել զարգացմանն ուղղված ծրագրերի մասին ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով ապահովելով դրանց էֆֆեկտիվ կառավարումը և ֆինանսական ռեսուրսների թափանցիկ և թիրախային օգտագործումը: 
  • Հանրային ներդրումների կառավարման փաթեթ (PIM)-  Հանրային ներդրումների կառավարման համար նախատեսված այս համակարգը ապահովում է ներդրումների կառավարման թափանցիկությունը՝ տեսանելի  դարձնելով ներդրումների հոսքը  համակարգի բոլոր օգտատերերի համար: Այս համակարգը հնարավորություն է ընձեռում պլանավորել, իրականացնել և վերահսկել ներդրումային նախագծերը:
  • Պետական բյուջետային համակարգ (SBS) –  Համակարգը կառավարություններին հնարավորություն է տալիս նախագծել և պլանավորել պետական բյուջեն: Այս համակարգը հնարավոր է դարձնում բյուջեի բաշխման վերաբերյալ տեղեկատվության հաշվետվողականությունը, նպաստում է  բյուջեի ամբողջական պլանավորմանն ու իրականացմանը; Այս համակարգը տրամադրում է բազմակի տարիների բյուջեի պլանավորման հնարավորություն՝ օգտագործողի համար հեշտ կիրառելի աղյուսակային ինթերֆեյսի միջոցով:
  • Հետաղետային կառավարման փաթեթ -  Վեբ ծրագրային պլատֆորմ է, որը նախատեսված է հետաղետային վերականգնողական աշխատանքների պլանավորման համար՝ այդ գործընթացները  հետևելու և  էֆֆեկտիվ համակարգելու նպատակով: 
  • Կրթական համակարգի կառավարման ինֆորմացիոն համակարգ (EMIS) – Կրթական տվյալների հավաքագրման, վերլուծության և զեկուցման համակարգ է, որը նախատեսված է կրթության նախարարությունների և կրթական հաստատությունների համար:

Մեր տեխնոլոգիան

Մեր բոլոր համակարգերի հիմքում է դրված «Սիներջի»-ի IDM (Intelligent Data Manager) տեխնոլոգիական պլատֆորմը:  IDM – ը իրենից ներկայացնում է բիզնես-անալիտիկայի հզոր պլատֆորմ, որն առաջարկում է փաստաթղթերի   շրջանառության ավտոմատացման, տվյալների հավաքագրման և արտապատկերման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների ստեղծման լայն հնարավորություններ:

«Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը և ուսումնական կենտրոնը գործում է 1999 թվականից: Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 200 բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ համակարգչային ծրագրավորման, համակարգերի վերլուծության, համակարգերի ինտեգրման, ցանցային կառավարման, որակի վերահսկման և գործարար վերլուծության և այլ ոլորտներից: 

 «Սիներջի»-ի ուսումնական կենտրոնը համալրված է դասընթացներ անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Այն հարմար վայր է համակարգերն օգտագործողների վերապատրաստման դասընթացները կազմակերպելու համար: 2012 թվականին Սիներջի ընկերությունը մասնաճյուղ հիմնադրեց նաև Արցախում, որտեղ այս պահին աշխատում է 30 հոգուց բաղկացած մասնագիտացված անձնակազմ: