ԱՅ ԹԻ ՊԱՐԿ բիզնես կենտրոն,
Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲԸ
Նախագահ` Գագիկ Կարապետյան
ՀՀ, Երևան 0038, Աբելյան փող. 6/1
Հեռ.` +374-60-378433 , +374-10-351120
Ֆաքս` + 374 10 35 04 40
Էլ. փոստ` [email protected]
http://www.itpark.am
«Այ Թի Պարկ»-ը (IT Park) ժամանակակից, արագ զարգացող և հեռանկարային բիզնես կենտրոն է` մասնագիտացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում: Դասական տեխնոպարկի մոդելից Երևանի ՏՏ պարկի մոդելը տարբերվում է հետևյալ բանաձևով` ժամանակակից բիզնես կենտրոն+ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնահերթությամբ տեխնոպարկ + հատուկ միջավայր: Ներկայումս բիզնես կենտրոնում գործող մոտ հինգ տասնյակ ընկերությունների գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ընկերություններ են:
«Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնը հատուկ միջավայր է ստեղծում ընկերությունների` հատկապես սկսնակների համար արդյունավետ աշխատանք և կայուն զարգացում ապահովելու առումով: Տեխնոպարկը տրամադրում է ծառայութուններ պարկում տեղակայված ընկերությունների պահանջներին համապատասխան` նպաստելով շուկայում նրանց մրցունակության բարձրացմանը:
Բիզնես կենտրոնի հատուկ մասնագիտացումն է` տեղական և միջազգային մրցույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, իսկ անհրաժեշտության դեպքում` մրցութային հայտերի փաթեթների պատրաստումը:
«Այ Թի Պարկ»-ը ստեղծվել է նախկին Խորհրդային Միության հաշվողական տեխնիկայի ու ինֆորմատիկայի հայտնի կենտրոններից մեկի` «Ալգորիթմ» գիտահետազոտական արտադրական միավորման բազայի վրա: 2003թ. վերոհիշյալ հաստատությունը վերջնականապես սեփականաշնորհվեց: 2006թ.-ից արդեն կյանքի կոչվեց «Այ Թի Պարկ» նախագիծը: Այսպիսով, «Այ Թի Պարկ»-ը ժառանգել է նախկին հաշվողական տեխնիկայի ինստիտուտի յուրահատուկ ճարտարապետությամբ շենքն ու գիտատեխնիկական ներուժը:
Կենտրոնն ապահովում է բիզնեսի հիմնման-կազմակերպման-կայացման-զարգացման շղթայի բոլոր անհրաժեշտ պայմանները.
- բարեկարգ տարածք` ժամանակակից ինժեներատեխնիկական համակարգերով (ջեռուցում, օդափոխություն, տաք և սառը ջուր),
- որակյալ կապի միջոցներ` անհրաժեշտ սպասարկող անձնակազմով,
- կազմտեխնիկայի վարձակալում և ցանցային սպասարկում,
- անվտանգության համակարգ` տեսախցիկներով, հսկվող ավտոկայանատեղիներով և ավտոմատ անցակետերով,
- սպասարկող անձնակազմ` համալրված որակյալ կադրերով,
- բանակցությունների և շնորհանդեսների սրահներ,
- մարքեթինգ և PR խորհրդատվություն, ֆիրմային ոճի մշակում,
- հաշվապահություն, կադրային կառավարում:
«Այ Թի Պարկ»-ում կան նաև հեռուստա և ձայնագրման ստուդիաներ, մարքեթինգային հետազոտությունների, ուսումնական ու կարիերայի կենտրոններ, տպարան, կազմտեխնիկայի խանութ-սրահ, սրճարան և հանգստի ակումբ: Այդ բոլորը լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում «Այ Թի Պարկ»-ում տեղակայված ընկերություններին գործունեությունը մեկ տեղում և արդյունավետ կազմակերպելու համար: