Լանս ՍՊԸ
Տնօրեն` Հայկազ Գրիգորյան
ՀՀ, Երևան 0051, Կոմիտասի պող. 49, 3-րդ հարկ
Հեռ.` +374 10 23 05 10
Ֆաքս` + 374 10 23 05 10
Էլ. փոստ` [email protected]
http://www.lans.am
Լանս ՍՊԸ–ն Հայաստանի ՏՏՀ ոլորտի առաջատարներից է, որն իր գործունեությունը սկսել է 1996թ.–ից։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները հետևյալն են.
- Համակարգչային և հեռահաղորդակցման սարքերի և ծրագրերի մատակարարում և տեղադրում, այդ թվում՝ բարդ սարքերի, որոնց տեղադրման և սպասարկման համար պահանջվում են սերտիֆիկացված մասնագետներ և հատուկ գործիքներ;
- Համակարգչային տեխնիկայի մանրածախ վաճառք Երևանոմ իր խանութի միջոցով;
- Շինությունների տեղեկատվական և հաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծում (ներառյալ հաղորդակցման ակտիվ և պասիվ սարքավորումներ և 5e/6 դասի ինտեգրացված մալուխային ցանցեր)։
- ԼԱՆՍ–ը կատարում է նախագծում, սարքերի և մալուխների տեղադրում, ցանցի թեսթավորում ու սերտիֆիկացում, ինչպես նաև ենթակառուցվածքի տեխնիկական սպասարկում։
- Տեղեկատվական անվտանգությանն ուղված սարքերի, ծրագրային ապահովման և լուծումների առաքում;
- Համակարգչային սարքերի և ծրագրերի երաշխիքային և ետերաշխիքային տեխնիկական սպասարկում և խորհրդատվական օժանդակություն։ Կարող է տրամադրվել 7*24 անհապաղ տեխնիկական սպասարկում։ Ընկերությունը հանդիսանում է IBM, DELL, LENOVO և FUJITSU ընկերությունների հավատարմագրված սպասարկման կենտրոն Հայաստանում։
- ՏՏ ոլորտում նախագծման, սարքերի տեղադրան, կառավարման և անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում։
Մատակարարվող ապրանքների և ծառայությունների որակը երաշխավորված է Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO-9001:2000 որակի վկայագրով, որը ընկերությունը ստացել է 2002 թ.–ին։ ԼԱՆՍ–ը հանդիսանում է համակարգչային տեխնիկա և ծրագրեր արտադրող աշխարհի այնպիսի առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են՝ DELL, IBM, 3Com, CISCO Systems, Juniper, Fujitsu, Zyxel, APC, Patton, AMP-Tyco Electronics, Microsoft, Symantec, ABBYY ընկերությունները։