Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ

 
Տնօրեն` Հովիկ Մուսայելյան
ՀՀ, Երևան 0026, Արշակունյաց պող. 41
Հեռ.` +374-10-492100 
Ֆաքս` + 374 10 49 26 96      
 
Սինոփսիս ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) և ծառայությունների նորարարություններով ի պատասխան նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերներին: Սինոփսիսի` իրագործման, ստուգման, մտավոր սեփականության, արտադրության և ծրագրավորվող մատրիցային բյուրեղների (FPGA) լուծումների բազմակողմանի և ինտեգրացված համալիրն ուղղված է նախագծողներին ու արտադրողներին այսօր հանդիպող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հոսանքի սպառման և արտադրողականության ղեկավարումը, ինչպես նաև արտադրանքի շուկա դուրս բերման ժամկետը: Այս առաջատար տեխնոլոգիական լուծումներն օգնում են Սինոփսիսի հաճախորդներին մրցակցային առավելություններ ունենալ` կրճատելով արտադրանքի շուկա դուրս բերման ժամկետները և միաժամանակ նվազեցնելով արտադրանքի արժեքն ու պլանների խափանման ռիսկը: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում և ունի գրասենյակներ ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հյուսիսային Ամերիկան, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպան, Միջին Արեւելքը, Ճապոնիան, Ասիան և Հնդկաստանը:
 
Սինոփսիսի ճարտարագիտական խումբը Հայաստանում ներգրավված է Սինոփսիսի` «Պիտանի ԻՍ-ների ելքի տոկոսի կառավարում» գործիքի ծրագրային ապահովման, «Լուսաշաբլոնների սինթեզ և տվյալների պատրաստման արտադրանքներ» և «ԻՍ ների ավտոմատացված աշխատանքային տեղի հենք» գործիքների նախագծման, մշակման, թեստավորման և ապահովման աշխատանքներում: Խումբը զբաղվում է նաև Սինոփսիսի թեստային ԻՍ-ների բիզնեսի ապահովման համար գործիքների և գրադարանների մշակմամբ: «Պիտանի ԻՍ-ների ելքի տոկոսի կառավարում» գործիքի բոլոր արտադրանքների ծրագրային ղեկավարումը իրականացվում է Հայաստանից` Սինոփսիսի փոխադարձ ֆունկցիոնալության անձնակազմի ստանդարտ մեթոդոլոգիաների միջոցով:
 
Սինոփսիսը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004թ.` տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն ճանաչելուց հետո: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսրանի (ԵՊՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, ներգրավելով հասարակության ավելի լայն շրջանակներ բարեգործության և կամավորական աշխատանքների մեջ: Սինոփսիս Արմենիա ընկերությունը տեղակայված է Երևանում: Սինոփսիս ընկերության մասին տեղեկություններ կարելի է ստանալ վեբ կայքում` http://www.synopsys.com, իսկ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին` http://www.synopsys.am կայքում: