Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Դամարիս ԱՄ ՍՊԸ 

 
Տնօրեն` Արամազդ Աբեդի
ՀՀ, Երևան 0026, Արշակունյաց 41
Հեռ.`+ 374 10 44 57 64       
Բջջ.`+ 374 91 22 41 87      
Էլ. փոստ` [email protected]
 
Դամարիս ԱՄ ՍՊԸ-ն ստեղծվել է 2005թ. ապրիլին և մասնագիտացված է ծրագրային ապահովման և էլեկտրոնային արխիվացման մեջ:
 
Դամարիս ԱՄ ՍՊԸ-ն հանդիսանում է ֆրանսիական Դամարիս ՓԲԸ-ի մասնաճյուղը Հայաստանում: Դամարիս ՓԲԸ ֆրանսիական ընկերությունն ունի փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման շուկայում 22 տարվա փորձ, ավելի քան 750 հաճախորդ և օրական 25000 օգտագործող, որոնց թվում են` Axletech  International corp. OSHKOSH WI (USA), Axletech International France (Axletech International Corp. մասնաճյուղը), Garlock France (Garlock Sealing Technologies Inc. մասնաճյուղը), IBM  France (IBM corp. մասնաճյուղը):
 
Ընկերությունն ունի բազմաթիվ մատակարարներ և գործընկերներ, ինչպիսիք են` SUN Microsystems Corp., Microsoft Corp., EMC – Captiva, Kodak Corp. և IBM Corp.:
 
Դամարիս ՓԲԸ հանդիսանում է AIIM անդամ: AIIM շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գլխավոր նպատակն է օգնել կազմակերպություններին ավելի լավ հասկանալ փաստաթղթերի կառավարման հետ կապված խնդիրները և օպտիմալացնել բիզնես-գործընթացների իրականացումը: AIIM ճանաչված է նաև որպես ECM (Enterprise Content Management) ասոցիացիա:
 
Դամարիս Գրուպի անդամները (Damaris SA, Damaris AM, Arca Records Management) առաջարկում են իրենց հաճախորդներին մասնագիտական մի շարք ծրագրեր և ծառայություններ փաստաթղթերի հոսքերի կառավարման, ինչպես նաև բիզնես գործընթացների աուտսորսինգի բնագավառում: Դրանց օրինակ են`
  • Փաստաթղթերի կառավարման պորտալը
  • Փաստաթղթերի կառավարման գործիքները
  • Հաշվապահական փաստաթղթերի հոսքերի կառավարման գործիքներ
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված փաստաթղթերի հոսքերի կառավարումը
  • Տվյալների մուտքագրման և մշակման ծառայություններ և այլն:
Դամարիս Գրուպն առաջարկում է նաև հատուկ մասնագիտացված ծրագրային փաթեթներ տրանսպորտային կազմակերպությունների համար, բանկային բնագավառում և առողջապահական բնագավառում:
Դամարիս ԱՄ առաջարկում է հետևյալ ծառայությունները`
  • Customer Relationship Management (CRM) իրականացում
  • Վեբ-կայքի ստեղծում և վերահսկում
  • Փաստաթղթերի հոսքերի կառավարման ուսուցում (training) 
  • Փաստաթղթերի հոսքերի կառավարման օն-լայն ծառայություններ: