Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԷփիջիԱրմ ՍՊԸ


Գործադիր տնօրեն` պրոֆեսոր Հրանտ Վարդանյան

Հայաստան, 0009, Երևան Տերյան փող., 105/1 շենք («Ցիտադել» բիզնես-կենտրոնի շենքում) (Կենտրոն վարչ. շրջան)
Հեռ.՝ +374 60 507 102
Ֆաքս՝ +374 60 507 102
Էլ-փոստ՝ [email protected] 

«ԷփիջիԱրմ» ընկերությունը հիմնվել է 2000թ.: «ԷփիջիԱրմ»-ը սարքավորումների և ծրագրային ապահովման ծրագրավորման ընկերություն է, որը մասնագիտացած է IP հեռախոսակապի դիզայնի և ծրագրավորման, գրասենյակային գործունեության ավտոմատացման, ցանցային դիագնոստիկայի և հեռահաղորդակցման այլ ոլորտներում:

«Epygi»-ն ձգտում է նորացնել և շուկա ներմուծել ցանցային արտադրանք և ծառայություններ, որոնք հասանելի և մատչելի կդարձնեն լայնաշերտ հաղորդումը ամբողջ աշխարհում: Մենք մշակում ենք արտադրանք, որը վաճառվում է «Epygi Technologies»-ի կողմից Միացյալ Նահանգներում «QUADRO» անվան տակ, դրանք նաև առաքվում են աշխարհով մեկ 2004թ.-ից ի վեր: Այն իրենից ներկայացնում է փոքր և միջին ձեռնարկությունների հաղորդակցման լուծումների լիարժեք փաթեթ՝
  • Բազմաբնույթ IP PBX-ներ ցանցային հատկանիշներով,
  • E1/T1, ISDN BRI և FXO միջցանցային կամուրջներ,
  • Աուդիո և Վիդեո կոնֆերանսի սերվերներ,
  • Լրացուցիչ համակարգչային գործիքներ, հատկանիշներով հարուստ ինտերնետային զանգերի համակարգ և Հեռախոսակապին Համակարգչային Ինտեգրացման գործիքներ:
«Epygi» ընկերությունը ապահովում է լիարժեք փաթեթ՝ սարքավորումների և ծրագրային ապահովման դիզայնից մինչև տեստավորում, արտադրություն, տեխնիկական աջակցում և սպասարկում: Ընկերությունը զբաղվում է նաև OEM արտադրանքով և արտահանում է ծրագրավորման ծառայությունների ամբողջակի փաթեթներ:

Տեխնոլոգիական փորձագիտության մեր ոլորտները ներառում են՝
  • Համակարգչային սարքեր՝ անալոգային/թվային դիզայն և փորձարկում, սխեմատիկ ֆիքսում, FPGA/PLD դիզայն, տեստավորման և կառավարման համար նախագծում, PCB դասավորություն և երթուղավորում, էներգասնման դիզայն£
  • Ներկառուցված ծրագրային ապահովում՝ Kernel/User Level Linux ծրագրեր ձայնային, վիդեո և տվյալների կառավարման համար, Կառավարում/Օգտվողների ինտերֆեյսներ, կատարողականության օպտիմիզացիա, ալիքի թողունակության սահմանափակում, VoIP և ցանցային պրոտոկոլներ£
  • Ազդանշանի թվային մշակման պրոցեսորի ծրագիր՝ ձայնային/վիդեո/FAX–ի կոդավորում և ապակոդավորում, գաղտնագրման մեքենաներ, լրացուցիչ ձայնային մշակում, ինչպես օրինակ՝ արձագանքի չեղարկում, VAD/CNG, փաթեթի կորստի քողարկում, FSK/DTMF/տոնի բացահայտում/գեներացում£
  • Ծրագրային ապահովում՝ համակարգչային հեռախոսակապի/ընդունարանի ծրագրեր, համակարգային կոնֆիգուրացիա և կառավարման գործիքներ, SIP/STUN/Radius սերվերներ, տվյալների բազայի ծրագրեր£
  • Սմարթֆոնների ծրագրային ապահովում (iPhone, Android) հեռախոսակապի համակարգերի հետ ինտեգրացման համար:
  • Գրասենյակային գործունեության ավտոմատացման ծրագրային ապահովում` ինտեգրում է անվտանգության, լուսավորման և հեռախոսակապի համակարգերը:
  • Այլ՝ ծրագրային/սարքային ապահովման ֆունկցիոնալ բլոկի բաժանում, արտադրանքի փաթեթավորում պլաստիկի/մետաղի համար, արձանագրությունների ներդրում, կանոնակարգվող վկայագրում: