Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Տեղեկատվական հասարակության տեխնոլոգիաների կենտրոն

 
Նախագահ` Լևոն Ասլանյան
ՀՀ, Երևան 0014, Պ. Սևակի 1
Հեռ.`             + 374 10 28 44 35      
Ֆաքս`             + 374 10 28 44 35      
Էլ. փոստ` [email protected]
 
Տեղեկատվական հասարակության տեխնոլոգիաների կենտրոնը (Information Society Technologies Center (IST-C)) հիմնադրվել է 1999թ.` առանձնանալով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Դիսկրետ մոդելավորման, անալիզի և կանխատեսման բաժանմունքից: Կենտրոնի հիմնական խնդիրը գիտությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների և միջազգային գիտական ծրագրերի իրականացման խթանումն է` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ՏՏ զարգացմանը, դրանց ներդրմանն ու լայն կիրառմանը, ինչպես նաև գիտելիքահենք պետության ու հասարակության կառուցումանը ըստ գիտություն, կրթություն և նորարարություն եռամիասնության կապի:
 
Տեղեկատվական հասարակության տեխնոլոգիաների կենտրոնը սերտորեն համագործակցում է Եվրոպական գիտական ծրագրերի հետ` FP7 ICT և INCO NCP Armenia, http://cordis.europa.eu
 
Կենտրոնը կատարում է ինչպես տեսական հետազոտություններ` դիսկրետ օպտիմիզացիա /իզոպերիմետրիա, տոմոգրաֆիա/, ծածկագրություն, մաթեմատիկական տրամաբանություն և ալգորիթմեր վերլուծություն, կերպարների վերծանում, տվյալների պեղում, այնպես էլ իրականացնում է ՏՏ համակարգերի մշակումներ` ցանցերի պաշտպանում, սենսորային շարժական ցանցեր, տեքստերի էլեկտրոնային մշակում, ինտերնետ ավտոմատացում, պատկերների մշակում և ճանաչում, բիոինֆորմատիկա և այլն: Կենտրոնը ներգրավված է գիտության կառավարման և աութսորսինգի տիպի աշխատանքների մեջ:
 
Որոշակի ծրագրեր նախատեսված են երկրաշարժերի տվյալների վերլուծության և հատուկ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի համար, - CSP մոդելների և ցանցի պաշտպանության, հայերեն տառատեսակների և տպագրերի օպտիկական ճանաչման, դասակարգման և շարակցման, տվյալների հոսքի վերլուծության ալգորիթմերի, անլար ցանցերի վերլուծությունների համար: Ընկերության ուսումնասիրման արդյունքներից և ստեղծած ծրագրերից են` INTAS 96-952 «Տվյալների վերլուծության և կանխատեսման զուգահեռ էվրիստիկա», NATO HTECH-LG 96-1170 «Հասարակական արտակարգ իրավիճակների և խնդիրների լուծման տեղեկատվական համակարգեր», ESPRIT (ICIMSNOE 9251) - INCO COPRNICUS AMETMAS-NOE «Կատարյալ ցանց արտադրական համակարգերի առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների համար», ESPRIT 23802 INCO COPERNICUS Extension GEIXS, «Երկրաբանական էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգ», IST 12637 SPARTA, «Անվտանգության քաղաքականության հարմարեցում գործակալների միջոցով», INTAS 00-626 «Տվյալների պեղման ալգորիթմերի ինկուբատոր», NTAS 00-397 «Տվյալների մշակման տեխնոլոգիաներ և պատկերի մշակում` տեսություն և գործնական կիրառում», 04-77-7173 «Տվյալների հոսքի համակարգեր` ալգորիթմեր և բարդություն», Idealist, Extend-ICT և այլ ծրագրեր: