|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
ՆԵԹՍՈՖԹ ՍՊԸ
Տնօրեն Սերգեյ Օգանով Բջջ.` + 374 98 555 544 Ֆաքս` + 374 10 523 218
«ՆԵԹՍՈՖԹ» ՍՊԸ-ն ինտերնետային ծառայությունների փրովայդեր և բջջային կոնտենտ փրովայդեր, արբանյակային կապի օպերատոր, ինտերնետային ծառայությունների մատակարարող և բջջային կոնտենտ մատակարարող է, որն իր ծառայություններն է առաջարկում արբանյակային, օպտիկամանրաթելային կապուղիների և GSM/3G ցանցերի միջոցով: Ընկերության ծառայությունները ներառում են` ֆիքսված և բջջային Ինտերնետ-խանութների մշակում, շահագործում և սպասարկում, ալեհավաք տերմինալների (VSAT) տեղադրում, շահագործում և սպասարկում, Բջջային ծառայությունների և կոնտենտ համակարգերի ապարատա-ծրագրային ապահովման տեղադրում և սպասարկում, տեղական (LAN) և գլոբալ (WAN) ցանցերի նախագծում, տեղադրում և սպասարկում:
Ընկերությունը գրանցվել և գործում է հայաստանյան շուկայում 1999թ.-ից: Առ այսօր ընկերությունն իրականացրել է մի շարք խոշոր ծրագրեր կորպորատիվ հաճախորդների համար` ներառյալ բանկային և գիտական ոլորտներում: Ընկերության հաճախորդների ցանկը ներառում է ՀՀ Պետական մաքսային ծառայությունը, «PriceWaterhouseCoopers» ընկերությունը, ԱԳԲԱ Բաննկը, «ՎՏԲ-Հայաստան» Բանկը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ, «PADCO», «Օլիմպիա-Գրուպ» կորպորացիան, ՀՀ Կենտրոնական բանկը, «ԱրՔա» ազգային վճարային համակարգը, «Կարկոմավտո» ՍՊԸ, «Ֆորա» ՍՊԸ, «ՏրանսԵվրո Էներջի», Ռադիո Հայ, «Լոռի ԹՎ», «Շիրակ» ԹՎՌ, «ՑԱՅԳ» ԹՎ, «ԱԼՏ» ԹՎ, «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Ղարաբաղ Տելեկոմ» և «Օրանժ Հայաստան» բջջային օպերատորներ, Արմենիան Մյուզիկ Ցենտր ՍՊԸ, Աէրոթյունս ՍՊԸ, Կապան Գոլդ Մայնինգ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ և այլն:
2000թ.-ից համագործակցելով «ISATEL Co.», իսկ 2004թ.-ից` «RUSAT» ընկերությունների հետ (որոնք հանդիսանում են արբանյակային կապի վրա հիմնված հեռահաղորդակցության ցանցերի համապարփակ ծառայություններ տրամադրող կորպորացիաներ), «ՆԵԹՍՈՖԹ» ՍՊԸ-ն մեկնարկեց Հայաստանում արբանյակային ծառայությունների և տեխնոլոգիաների համատեղ գովազդային արշավ: Ընկերությունն առաջարկում է հետ-վաճառքի սպասարկում և VSAT տեխնիկական ծառայություններ Հայաստանում (դաշտային սպասարկում): Ընկերության կողմից այս ոլորտում իրականացված ամենակարևոր ծրագրերից են` ՀՀ պետական մաքսային կոմիտեի համար արբանյակային գլոբալ ցանցի (WAN) ստեղծումը, ՀՀ ԿԲ-ի համար արբանյակային ինտերնետային կապի հասանելիության ապահովումը, ինչպես նաև մարզային VSAT կորպորատիվ ցանցի ստեղծումը Հայաստանում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Թալինում տեղադրված կենտրոններով:
2007թ.-ից «ՆԵԹՍՈՖԹ» ՍՊԸ համագործակցում է բջջային բազմաֆունկցիոնալ հենքի ստեղծող «WINGS Software House» ընկերության հետ, տրամադրում է կոնտենտ ծառայություններ:
2010թ.-ից «ՆԵԹՍՈՖԹ» ՍՊԸ թափանցել է Հայաստանի համար նոր` օնլայն-առևտրի շուկայական հատված, տրամադրելով ծառայություններ ֆիքսված և բջջային Ինտերնետ-խանութների մշակման, շահագործման և սպասարկման ուղղությամբ:
«ՆԵԹՍՈՖԹ» ՍՊԸ-ում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնցից մեկն ունի գիտական կոչում հեռահաղորդակցության ցանցերի որոլտում: |