Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՍԻՍՏՐՈՏԵԽ ՍՊԸ

 

Գործադիր տնօրեն` Արա Էգիբյան
Ադոնց փող․ 6/1, 0014, Երևան, ՀՀ

Հեռ.` +374 11 20 98 56
Էլ. փոստ` [email protected], [email protected] 
http://www.systrotech.online


ՍիստրոՏեխ ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2001 թ-ին, սերտորեն համագործակցելով SYSTRONICS ընկերության հետ՝ առաջարկում է բիզնեսի կառավարման և ավտոմատացման համակարգեր և լուծումներ։ ՍիստրոՏեխ-ը, ունենալով ERP և CRM համակարգերի ներդնման, ծրագրային ապահովման մշակման և հարմարեցման ծառայությունների տարիների փորձ, առաջարկում է․

 

  • Ընկերության պահանջների հավաքագրում, բիզնես կարիքների գնահատում և խորհրդատվություն,
  • Համապատասխան ERP և CRM համակարգերի ներդնում,
  • Ծրագրային ապահովման մշակում և հարմարեցում՝ ըստ ընկերության բիզնես կարիքների,
  • ERP և CRM համակարգերի համար add-on ծրագրերի մշակում,
  • Ընկերության աշխատակազմի թրեյնինգ,
  • Հետվաճառքային սպասարկում։

 

ՍիստրոՏեխ-ի առաքելությունն է իր հաճախորդներին տրամադրել որակյալ համակարգեր և ծառայություններ, որոնք կօգնեն իրենց բիզնեսին աճել, դառնալ մրցունակ և հաջողության հասնել։ Սերտիֆիկացված և բարձր որակավորում ունեցող մասնագետները պատրաստ են հասկանալ հաճախորդի բիզնես կարիքները և տրամադրել համակողմանի լուծումներ։

2019 թվականից սկսած՝ ՍիստրոՏեխ-ը, SYSTRONICS ընկերության հետ համատեղ, հայաստանյան շուկայում առաջարկում է աշխարհի #1 CRM հարթակը՝ Salesforce-ը։ Բիզնեսի վերլուծության և պահանջների հավաքագրման, Salesforce-ի ներդնման, հարմարեցման և հետվաճառքային սպասարկման ծառայությունները տրամադրվում են որակավորված Salesforce խորհրդատուների և ծրագրավորողների կողմից։