Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԱՅ-ԱՅ-ՋԻ ՍՊԸ

 

Տնօրեն` Կարլեն Գևորգյան
ՀՀ, Երևան 0038, Աբելյան փ. 6/1

Հեռ.` + 374 10 35-05-10
Էլ. փոստ` [email protected]

www.iigservices.com


 

«Այ-Այ-Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2001թ. Երևանում: «Այ-Այ-Ջի»-ն 1991թ. ԱՄն-ում հիմնադրված Information Integration Group, Inc. (IIG) ընկերության հայաստանյան գործընկերն է:

 

Ընկերությունը հիմնականում զբաղվում է տարբեր հաշվապահական համակարգերի (Sage MAS90/200, Sage MAS500), ինչպես նաև վեբ կայքերի մշակմամբ և զարգացմամբ: Աշխատակազմը համալրված է որակյալ և փորձառու մասնագետներով:

 

IIG ընկերությունը զբաղվում է հիմնարկ-ձեռնարկությունների ֆինանսական, ինչպես նաև տարբեր արտադրական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր մշակելով և սպասարկելով: IIG-ն հանդիսանում է Microsoft ընկերության ատեստավորված գործընկերը` Microsoft Gold Certified Partner: Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1000 պատվիրատուների և նրանց առաջարկում իրենց բիզնեսն առավել արդյունավետ կազմակերպելու լավագույն ծրագրային լուծումներ:

 

«Այ-Այ-Ջի» ընկերությունն իրականացնում է բազմաբնույթ ԻՏ նախագծեր` ներառյալ պատվիրատուի պահանջներին հարմարեցված ծրագրային լուծումները: Աշխատանքներն իրականացվում են ծրագրավորման տարբեր լեզուներով: Հիմնական ծրագրային լուծումներն են.

  • պատվիրված կիրառական ծրագրի մշակում և զարգացում,
  • պատվիրված տվյալների շտեմարանի նախագծում և մշակում,
  • կիրառական ծրագրերի կատարելագործում և բարելավում,
  • կիրառական ծրագրերի մշակում ռադիո հաճախականությամբ աշխատող, ինչպես նաև դյուրակիր սարքերի (handheld computers, smart phones) համար,
  • ինտերնետային լուծումներ. Web դիզայն, էլեկտրոնային առևտուր/ինտերնետ պորտալների նախագծում և շահագործում:

Նախագծերն իրականացվում են հետևյալ տեխնոլոգիաների և ծրագրավորման լեզուների միջոցով.

  • Visual Basic
  • Visual Basic .Net
  • C#
  • ProvideX` նախատեսված հատուկ Sage MAS90/200 համակարգի համար
  • Microsoft SQL Server, MySQL
  • Կիրառվում են նաև ASP, ASP.NET, PHP, ColdFusion, HTML, DHTML, XML, Flash ինտերնետային տեխնոլոգիաները: