Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԱՅ ԻՔՍ – ԹԵՔ ՍՊԸ 


Տնօրեն` Արման Աթոյան

Հայաստան, 0010, Երևան Մովսես Խորենացու փող., 26ա շենք, 5-րդ հարկ

Հեռ.: +374-99-199389, +374-93-199389

Բջջ.: +374 55 59 93 89 

Էլ.փոստ: [email protected]

http://www.x-tech.am

 

http://www.youtube.com/XTECHAM

https://www.facebook.com/XTECH.am

https://twitter.com/XTECHam

 

X-TECH CREATIVE STUDIO

 

X-TECH-ը հիմնադրվել է 2008թ.-ին և շուտով դարձել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը վեբ դիզայնի և վեբ կայքերի մշակման բնագավառում: Կարճ ժամանակահատվածում ընկերությունը մշակել է բազում լուրջ նախագծեր: X-TECH ընկերությունը մշակում է վեբ համակարգեր,  կոորպորատիվ կայքեր, մուլտիմեդիա լուծումներ` խթանելով հաճախորդի բիզնեսի առաջընթացը: Մեր կարևորագույն նպատակներից մեկն է նաև ապահովել հաճախորդների կայքերի անվտանգությունը: Ընկերությունն առաջատար դիրք է գրավում խաղերի ազգային շուկայում: 

 

X-TECH ընկերությունը նաև իրականացնում է հաճախորդի բրենդի սոցիալական առաջխաղացում, որը թույլ է տալիս հաջողությամբ ինտեգրվել առցանց սոցիալական միջավայրում` խթանելով հաճախորդների բիզնեսը և ստանալով ամբողջապես նոր արդյունքներ: 

 

Սա երիտասարդ, դինամիկ, ստեղծագործ թիմ է հմուտ մասնագետներով, ծառայությունների լայն սպեկտրով և բարձր նպատակներով: Ընկերության սեփականատերն է Արման Աթոյանը: 2008 թ.-ին հիմնադրվեց “Ինչ կա չկա”  ՏՏ առցանց ամսագիրը: 2011թ.-ին X-TECH-ը տրամադրում է Kinect մշակումներ, զարգացնում է X-Box Խաղեր և Kinect-ի համար ծրագրեր: 2012 թ.-ին հիմնադրվում է “CityBugs” առցանց պորտալը: Այս պորտալը զգալի փոփոխություն է մտցնում Երևանի բնակիչների կյանքում: Այժմ, օգտագործելով “CityBugs”-ը, Երևանի յուրաքանչյուր բնակիչ կարող է դարձնել քաղաքն ավելի լավ տեղ ապրելու համար:

 

Գործընկերները


Ընկերությունը համագործակցում է հայկական արդյունաբերության այնպիսի խոշոր ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են UN նախագծերը, World Vision Armenia ընկերությունը, Հայկական Կարմիր Խաչը, հայկական առևտրական բանկերը, EU նախագծերը, համալսարանները, շոու բիզնեսի ներկայացուցիչները և միջին ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

 

Ձեռքբերումներ

X-TECH-ը մասնակցում է ՏՀՏ ընկերությունների համար կազմակերպված  բոլոր կարևոր միջոցառումներին և մրցույթներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: 

 

  • 2008թ.-ին X-TECH-ը մասնակցել է “The Global Innovation Forum for Education and Development”-ին,որը կազմակերպվել էր  Athgo International-ի կողմից: 
  • 2009թ.-ից սկսած X-TECH-ը պարբերաբար մասնակցել է “DigiTec International ICT/High Tech Expo and Business Forum”-ին:
  • 2009թ.-ին ընկերությունը մասնակցել է  “Fruitfull Armenia” 5-րդ ամենամյա մրցույթին և ներկայացրել “Շուկայական խնդիրների լուծումը Նոր Մեդիայի օգնությամբ” նախագիծը:
  • 2010թ.-ին ընկերությունը մասնակցել է “Georgian It Innovations” մրցույթին և արժանացել “Լավագույն մուլտիմեդիա նախագիծ” մրցանակին: Նույն տարում X-TECH-ի “Wish2Real” նախագիծը հաղթել է “Microsoft Innovation Idea” դրամաշնորհը և “BuyBook.am” նախագիծը ճանաչվել է “Էլեկտրոնային կոմերցիայի լավագույն նախագիծ” “eContent Award” մրցույթում:
  • 2012թ.-ին “Tech me now” նախագիծը ստացել է “Imagine Cup 2011 Armenia” մրցանակը:
  • 2012թ.-ին X-TECH-ի “Kinecting Cars”-ը գրավել է երկրորդ տեղը “Armenia Startup Boot Camp”-ում:
  • 2012թ.-ին ընկերությունը հաջող ներկայացել է “Campus Party Europe”-ում:
  • 2012թ.-ին ընկերությունը մասնակցել է “Վրացական ՏՏ Ինովացիաներ” մրցույթին և արժանացել “Best Multimedia Project” և “The Best Integrator” մրցանակներին:
  • 2012թ.-ին ArmNet մրցանակաբաշխության ժամանակ ընկերությունը CityBugs.am—ի համար ստացել է ՛՛Տարվա Ինովացիոն նախագիծ՛՛ մրցանակը:
  • 2014թ.-ին CityBugs-ը 2014 թվականին ստացել է Եվրոպական երիտասարդական մրցանակաբաշխության 1-ին մրցանակին՝ ապագայի ապրելակերպ նոմինացիայով:

 

Ծառայություններ

  • Kinect հավելվածներ և խաղեր. XBox խաղեր, Kinect խաղեր, Kinect հավելվածներ, Android խաղեր, Flash խաղեր, 3D խաղեր Unity 3D-ի, UDK-ի և Blander-ի  հիման վրա:
  • Վեբ առաջխաղացում,  E-commerce առաջխաղացում:
  • Վեբ, բջջային  հավելվածներ:
  • Սոցիալական առաջխաղացում, սոցիալական մարկետինգ:
  • Վեբ կայքի անվտանգություն, անվտանգության ավտոմատացված փորձարկում: