Մակադամիան ԱՌ ՓԲԸ
Գլխավոր տնօրեն` Սոֆի Մեհրաբյան
ՀՀ, Երևան 0033, Հ. Հակոբյանի 3, 4 մասնաշենք
Հեռ.` + 374 10 22 91 96
Ֆաքս` + 374 10 22 91 85
Էլ. փոստ` [email protected]
http://www.macadamian.am
Մակադամիան ԱՌ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ի հոկտեմբերին` որպես նույնանուն կանադական ընկերության դուստր ընկերություն: Մակադամիան ԱՌ ընկերությունը ունիվերսալ ծրագրային արտադրանք ստեղծող ընկերություն է, որի գործընկերներն են ծրագրային արտադրանքի ստեղծմամբ և հների կատարելագործմամբ զբաղվող հյուսիսամերիկյան ընկերությունները:
Մենք եզակի խորհրդատու ենք մեր պատվիրատուների համար` օգնելով նրանց որոշել, թե որոնք են լավագույն ծրագրային լուծումները վերջնական օգտագործողների համար, նպաստելով նախնական գաղափարի ձևավորմանը և ծրագրային արտադրանքի նորարարական մոտեցմանը: Մենք առանձնանում ենք բարդ, ժամանակի պահանջներին համահունչ ծրագրերով և ծրագրային արտադրանքով, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են: Մենք եզակի ենք, որովհետև.
- Նպաստում ենք գաղափարների ձևավորմանը ծրագրային արտադրանքի ստեղծման գործընթացում` մեր հաճախորդների հետ համատեղ ստեղծելով և նորացնելով արտադրանք, որը լիովին բավարարում է վերջնական օգտագործողի պահանջները:
- Վերջնական սպառողների շրջանում մեր կողմից անցկացվող հետազոտությունները օգնում են մեզ հաճախորդների պահանջներին համապատասխան արտադրանք ստեղծել, ինչի արդյունքում վերանում կամ նվազագույնի են հասցվում ձախողման ռիսկերը:
- Մենք մեծ փորձ ունենք չուսումնասիրված ոլորտների և բարդ ծրագրերի իրականացման, ինչպիսին է օրինակ` 1.0 թողարկումը, ինչպես նաև նոր պլատֆորմների համար ծրագրերի մշակման և բետա տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզում: Այս հմտությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս շուկայի առաջատարները դառնալ:
- Մեր կողմից ծրագրերի արտաքին տեսքի ձևավորումը և դրանց օգտագործման հարմարավետության և պարզության հետազոտությունների անցկացումը ապահովում են մեր արտադրանքի արագ սպառումը նախատեսված օգտագործողների շրջանում:
- Մենք պատրաստ ենք ներգրավվել ծրագրերի մշակման գործընթացի ցանկացած փուլում` անմիջապես բարձրացնելով դրանց մշակման արտադրողականությունը, ինչպես նաև այլ ընկերությունների տրամադրել իրենց պահանջներին համապատասխանող րագրավորման ներուժ: