Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան

Արտաշես Վարդանյան

ՀՀ, Երևան 0009, Տերյան. 105, 6-րդ հարկ

Հեռ.: +374 10 54 53 43

Էլ.փոստ: [email protected]

http://www.micarmenia.am

 

Հիմնված 2011 թ. մայիսին՝ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանում նորարարության խթանմանը, որի արդյունքում կմշակվեն ինովացիոն ՏՀՏ լուծումներ` տարբեր բնագավառներում, այդ թվում նաև մասնավոր, պետական և սոցիալական ոլորտներում կիրառելու համար: Կենտրոնն ինքնարտահայտման և ստեղծագործական մտքի զարգացման հնարավորություն է ընձեռում`իրականացնելով միջոցառումներ, որոնք նպաստում են համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով ինովացիոն մշակույթի տարածմանը, նոր գաղափարների բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Միաժամանակ, Կենտրոնն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված ՏՀՏ ոլորտի մասնագետների, գործող և նորաստեղծ կազմակերպությունների տեխնոլոգիական և բիզնես գիտելիքների զարգացմանը:


Ուսում


Նպատակ ունենալով աջակցել որակյալ աշխատուժի մասնագիտական զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև նրանց բիզնես և ընդհանուր աշխատանքային հմտությունների զարգացմանը` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն իրականացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ որակյալ դասընթացներ և սեմինարներ:

 

Ներկայումս առկա տեխնոոլոգիական դասընթացները

  • ASP.NET, ADO.NET
  • C#
  • C++
  • Microsoft SQL Server R2
  • Microsoft Office SharePoint 2007
  • Microsoft Silverlight 4
  • Microsoft Project Management
  • Ցանցային անվտանգություն/ՏՏ կառավարում
  • Kinect տեխնոլոգիայի ծրագրավորում
  • Windows հեռախոսի ծրագրավորում

Ներկայումս առկա բիզնես դասընթացները

  • Մարքեթինգի հիմունքներ և վաճառք
  • Նորարարություն, ստեղծագործական միտք և տեխնոլոգիա
  • Բիզնես ներկայացման հմտություններ
  • Բիզնես ռազմավարություն և պլանավորում
  • Առաջնորդության հմտությունների զարգացում

Ծառայություններ

 

Կենտրոնն աջակցում է ՏՀՏ ոլորտի գործող և նորաստեղծ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին` բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվության, ֆինանսական և իրավաբանական օժանդակության տրամադրման, օգտակար կապերի հաստատման միջոցով, մասնավորապես`

  • Գաղափարի գեներացում և դրա կենսունակության գնահատում
  • Ապրանքի/ծառայության նախատիպի մշակում և փորձարկում
  • Ապրանքի/ծառայության իրացման բիզնես պլանի մշակում
  • Օժանդակում տեղական և միջազգային շուկաներում առաջխաղացմանը
  • Ֆինանսավորման հասանելիության ապահովում /օր.` վենչուրային հիմնադրամներ, վաճառքի գրասենյակներ արտասահմանում, բիզնես աջակիցներ/

Կենտրոնի կողմից առաջարկվող լուծումները մշակված են Ձեր բիզնեսի բոլոր գործընթացների և դրանց օպտիմալացման համար, ինչպիսիք են`

  • Մարքեթինգ և վաճառք
  • Որակի կառավարման համակարգ
  • Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Լոգիստիկա և գործառնություններ
  • Արտադրության կառավարում
  • Էլեկտրոնային մարքեթինգ և էլեկտրոնային առևտուր
  • Դիմումների պլատֆորմի օպտիմալացում
  • Բիզնես արտադրողականության ենթակառուցվածքի օպտիմալացում
  • Հիմնական ենթակառուցվածքների օպտիմալացում