Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ի-Վորկս ՍՊԸ

  
Բաժնետեր/տնօրեն` Խաչատուր Բադալյան
ՀՀ, Երևան, Գյուլբեկյան 24/98
Հեռ.՝ + 374 10 56 04 54
Բջջ. + 374 93 39 67 57,                                    
Էլ. փոստ՝ [email protected]

«ի-Վորկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է պարզ և բարդ վեբ կայքերի պատրաստման, վեբ մարքեթինգի և բջջային ծրագրերի պատրաստման մեջ մասնագիտացած հայ-ֆրանսիական համատեղ ընկերություն: 
 
ի-Վորկս ընկերությունը ոչ միայն պատրաստում է նոր, գրավիչ և պրոֆեսիոնալ կայքեր և ծրագրեր, այլև ապահովում դրանց անխափան աշխատանքը: Ընկերության կողմից պատրաստված կայքերը կօգնեն Ձեզ ուրույն տեղ զբաղեցնել շուկայում: Ընկերությունը բազմիցս ապացուցել է, որ իր հմուտ մասնագետների աշխատանքը ամբողջությամբ փոխհատուցում է հաճախորդների կատարած ներդրումները:
 
ի-Վորկս ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայություները՝
  • Վեբ դիզայն և մուլտիմեդիա
Օգտագործելով նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները` ընկերությունն առաջարկում է վեբ դիզայնի և վեբ ծրագավորման նորարարական և ժամանակակից լուծումներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ գրաֆիկական դիզայնի ծառայությունների լայն ընտրանի, որոնց մեջ մտնում են լոգոտիպի դիզայն, կորպորատիվ բրենդի մշակում, մուլտիմեդիա և ֆլեշ ներկայացումներ:
  • Բովանդակության կառավարման համակարգեր (CMS) և վեբ ծրագրավորում
Ընկերությունը առաջարկում է կայքերի բովանդակության կառավարման անհատական համակարգեր, որոնք օգնում են կազմակերպություններին արագ և առավել արդյունավետ բաշխել և կառավարել տեղեկատվությունը իրենց կայքում կամ ներքին օգտագործման ցանցում: Առավել պահանջկոտ հաճախորդների և բարդ նախագծերի համար ընկերությունն իրականացնում է բարդ համակարգերի նախագծում և ծրագրավորում, ինչպես հետծրագրային սպասարում: 
  • Վեբ մարքեթինգ
Ժամանակակից շուկայական միջավայրում ինտերնետի և վեբ գործիքների արագ ներդրման և տարածման հետևանքով շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար մարքեթինգի ավանդական մեթոդները այլևս բավարար չեն: Այստեղ է, որ օգնության է գալիս վեբ մարքեթինգը իր համալիր լուծումներով: «ի-Վորկս» ՍՊԸ-ն առաջարկում է վեբ մարքեթինգի համալիր լուծումներ. 
  1. Որոնողական համակարգերի օպտիմալացում (SEO) 
  2. Սոցիալական ցանցերի օպտիմալացում (SMO)
  3. Ինտերնետ գովազդ (PPC)
  4. Որոնողական համակարգերում կայքի ցուցանիշների վերլուծություն և զեկույցների պատրաստում
  5. Վերլուծողական ծրագրերի ներդրում և արդյունքների հիման վրա վերլուծությունների ներկայացում (analytics)
  6. Էլեկտրոնային հաղորդագրությունների պատրաստում և տարածում,
  7. Հոդվածների պատրաստում և տեղադրում բազմաթիվ արտասահմանյան լրատվական կայքերում, և այլն
  • Կայքերի բջջային օպտիմիզացիա և բջջային ծրագրերի պատրաստում
Բջջային կապի զարգացման և բջջային ինտերնետի մատչելիության պարագայում կարևոր է կայքերը համապատասխանեցնել, օպտիմալացնել բջջային սարքավորումներով դիտման համար՝ կայքի բովանդակությունը մատչելի դարձնելով հաճախորդների համար: Որոշ ընկերություններ նախընտրում են իրենց հաղորդագրությունները հասցեատերերին հասցնել բջջային ծրագրերի միջոցով: ի-Վորկս ընկերության համապատասխան մասնագետները կառաջարկեն լավագույն լուծումները Ձեր բիզնեսի աջակցման համար: 
  • Կայքերի պահպանություն և աջակցություն
Կայքի առկայությունը թերևս բավարար պայման չէ համացանցում ընկերության պատշաճ ներկայացման համար: Ցանկացած կայք կարիք ունի թարմացման և կատարելագործման: ի-Վորկսն առաջարկում է այս ծառայությունը այն ընկերություններին, որոնք չունեն համապատասխան ռեսուրս և ժամանակ կայքի թարմացման և կատարելագործման համար: Յուրաքանչյուր հաճախորդին առաջարկվում է անհատակն փաթեթ՝ հիմնվելով ներկայացված պահանջների վրա: 

Ի-Վորկս ընկերությունը մատուցում է իր ծառայությունները ամբողջ աշխարհում: Այն ունի հաճախորդներ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և այլ երկրներից: Մեր փորձառու աշխատանքային խումբը հաջողությամբ իրականացրել է նախագծեր այնպիսի խոշոր ընկերությունների և կազմակերպությունների համար, ինչպիսիք են` ՀՀ Կենտրոնական բանկը, Ամերիա բանկը, ՍԱՍ Գրուպը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Վորլդ Վիժն Հայաստանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը, Օրանժ Հայաստանը, Փոքր և միջին ձեռներեցության աջակցման ազգային կենտրոնը,  Ձեռներեցության աջակցման կենտրոնը, BNP Paribas (Ֆրանսիա), BIC (Ֆրանսիա), Veolia Group (Ֆրանսիա), Roche (Ֆրանսիա), Motorola (Ֆրանսիա), Saberatours (Ֆրանսիա), Yogameister (Մեծ Բրիտանիա), American Councils for International Education (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), Grant Thoronton (Հայասստան, Վրաստան, Տաջիկիստան), IntermediaWebworks (ԱՄՆ) և այլն: