|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն ՀիմնադրամԳործադիր տնօրեն՝ Գոհար Գրիգորյան Կ․ Ուլնեցու 58/1, 0069, Երևան, ՀՀ Հեռ․ (Հայաստան)` +374 (10) 248411, ներքին՝ 32 Հեռ. (Հայաստան)` +374 (60) 464700, ներքին՝ 1016 Էլ-փոստ` [email protected] http://ggg.instigate-training-center.am
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» ստեղծվել է 2004թ․ որպես «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի ուսումնական բաժանմունք։ 2008թ․ այն պաշտոնապես առանձնացել է որպես «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» ՀԿ, իսկ 2011թ․ վերակազմավորվել որպես Հիմնադրամ։
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» հիմնական առաքելությունն է լրացնել տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության միջև գոյություն ունեցող բացը, նպաստել մարզերի միջև տնտեսական հավասարակշռության հաստատմանը, շարունակաբար բարելավել ՏՏ ոլորտի աշխատակիցների գիտելիքները և հմտությունները։
Այդ նպատակով Կենտրոնը կազմակերպում է համակարգչային ծրագրավորման դասընթացներ, որոնք թույլ են տալիս տեխնիկական ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին համալրել իրենց գիտելիքները ոլորտում պահանջվող ու կիրառելի գիտելիքներով և հմտություններով` հնարավորություն տալով նրանց ավելի հեշտ մուտք գործել տեխնոլոգիական արդյունաբերության նախընտրելի ոլորտ։
Այս մոդելի կիրառման շնորհիվ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն ընդլայնել է իր գործունեությունը Հայաստանում և Վրաստանում՝ մասնաճյուղեր բացելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Գորիսում և ստեղծելով դուստր ընկերություններ՝ Պրոքսիմուս, Էքսերգիա, Ինստիգեյթ Մոբայլ, Ինստիգեյթ Սիստեմս, Ինստիգեյթ Ռոբոտիքս, որոնց համար Կենտրոնը հանդիսանում է աշխատակիցների համալրման հիմնական աղբյուր։ Կենտրոնը գործում է նաև Կապան, Հրազդան և Իջևան քաղաքներում։
Դասընթացները ներառում են հետևյալ թեմաները․
Կենտրոնն ունի ավելի քան 800 շրջանավարտ։ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի և փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների 70%-ից ավելին «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտներն են։
Բացի դասընթացների և պրակտիկայի կազմակերպումից` ուսումնական կենտրոնը մասնակցում/նախաձեռնում է հասարակության զարգացմանն ուղղված նախագծեր․ «Վիքիպեդիա․ դպրոցներ և բուհեր», «ԳՆՈՒ/Լինուքս տեղադրումներ», մշակութային միջոցառումներ և այլ։ |