|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸՏնօրեն` Արամ Ազատյան,
ՀՀ, Երևան, 0010, Վարդանանց փակ. 8
Հեռ.` +374 60 27 22 23
Ֆաքս` + 374 10 56 01 15
Էլ. փոստ` [email protected]
2007թ. օգոստոսի 4-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը մեկնարկ տվեց բիզնեսի նոր ուղղության, Հայաստանում ձևավորվեց ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը:
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ն այսօր Հայաստանում տերմինալների միջոցով վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի և հանրապետության շատ շրջկենտրոնների ընդգրկմամբ: Մեր համակարգն ապահովում է տրանզակցիաների մշակման մեծ արագություն. Telcell-ի պրոցեսինգային կենտրոնը իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում է դրանք, կապվում է օպերատորների վճարման անցարգելներին (շլյուզներին):
Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է բջջային օպերատորների, ինտերնետ-պրովայդերների, արբանյակային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի ծառայությունների վճարման հարմարավետ, հուսալի եւ օպերատիվ եղանակ: Telcell-ում իրագործված է ներքին վճարային համակարգերի հաշիվների լիցքավորման, բարեգործական հիմնադրամներին օգտին վճարումների, կոմունալ ծառայությունների վճարման, վարկերի մարման, ՀՀ Ճանապարհային ոստիկանության տուգանքների, ինչպես նաեւ այլ ապրանքատեսակների ու ծառայությունների վճարման հնարավորությունը: Ընդունվում են նաեւ վճարումներ հօգուտ առեւտրային ընկերությունների: Ընկերության գործընկերների թվում են բջջային կապի, ինտերնետ-ծառայությունների, առեւտրային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի, էլեկտրոնային առեւտրի, առեւտրային բանկերի, զվարճանքների ավելի քան 80 պրովայդերներ: Telcell վճարային համակարգի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 400 կետեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:
Մենք մշտապես աշխատում ենք համակարգի կատարելագործման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա: Telcell համակարգ նշանակում է՝ խնայված ժամանակ, հարամարվետություն և ազատ ընտրություն՝ որտեղ, որքան և ինչի համար վճարել:
Telcell - Ակնթարթային վճարումների օպերատոր
|