Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԷֆԷնԷս թրեվլ քլաբ ՍՊԸ 


Տնօրեն` Զորիկ Ծատուրյան
ՀՀ, Երևան 0025, Չարենց փ. 1
Բջջ․՝ +374 55 222 643 
Էլ. փոստ` [email protected]

Wandelion-ը ինտերնետային տուրիստական հարթակ է, որը առցանց միջնորդ է հանդիսանում տուրիստական շուկայի շահառուների համար ինչպիսիք են ճանապարհորդողները, տուր օպերատորները, տուր խորհրդատուները, տուրիստական ընկերությունները և այլն: Նախագծի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ օգտատերերը հնարավորություն կունենան համագործակցել՝ ստեղծելով կամ փոփոխության ենթարկելով  տուր փաթեթները, դրանք գնել կամ վաճառել առավել լայն հարթակներում: Նախագծի առաջին փուլում հարթակը կծառայի Հայաստանում և տարածաշրջանում համակցված տուրեր կազմակերպելուն, կլուծի տարածաշրջանում առկա տուրիզմի հետ առնչվող խնդիրներ ինչպիսիք են առցնաց տուրերի ամրագրումը, դրանց փոփոխելիության հնարավորությունը և վճարման ապահով և արագ համակարգը: Հետագայում հարթակը կդարնա ավելի ընդգրկուն և կդիրքավորվի որպես գլոբալ առցանց հանգույց համաշխարհային տուրիզմի շուկայում:

«Wandelion»-ը կներկայացնի մի քանի նորարարական գործիքներ տուրիստական փաթեթների շուկայում՝
  • Տուր դիզայն: Սա գործիք է, որը հնարավորություն կտա առցանց նախագծելու տուր փաթեթներ: Օգտատերերը կունենան լիարժեք ազատության հնարավորություն ընտրելու ուղևորության վայրերը և պայմանները: Տուրի նախագծումից հետո «Wandelion»-ը կկապվի տուր օպերատորների հետ և կկազմակերպի դրա իրագործումը: 
  • Անմիջական կապ արտագնա տուրիստական կազմակերպությունների և տուր օպերատորների միջև: Այս հարթակը կծառայի որպես ամենօրյա համագործակցության հարթակ արտագնա տուրիստական կազմակերպությունների և տուր օպերատորների միջև։ Տուրիստական ընկերություններին հարթակը կտրամադրի հատուկ գործիքներ և մուտք` ստանալու նպաստավոր պայմաններ տուրերն առցանց պատվիրելիս։ 
  • Տուր առաջնորդ (Tour leader role) – Շատ զբոսաշրջիկներ կապ են հաստատում տուր օպերատորների հետ և ստանում զեղչեր խմբեր հավաքելու և նրանց առաջնորդելու համար: «Wandelion»-ը նրանց կտա հնարավորություն այդ գործընթացը կատարել առցանց, ունենալ համապատասխան գործիքներ տուր փաթեթներ ստեղծելու, դրանք փոփոխելու, հրապարակելու և վաճառք ապահովելու համար: