Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Dasaran («Ինտեր Սքուլ Քոննեքթ» ՍՊԸ)


Տնօրեն՝ Արթուր Բաբայան

ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/2

Հեռ.` +374 60 757 969

Բջջ.` +374 94 287 969, +374 91 297 969, 

+374 55 297 969

Էլ. փոստ` [email protected]

www.dasaran.am

 

 

«Dasaran» կրթական ծրագիրը գործում է 2009թ.-ից: Սկզբնական շրջանում ծրագիրը գործել է Երևանի երկու դպրոցում` 114 և 177:  2011թ.-ի օգոստոսին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում ամրագրվել է «Dasaran»-ի գործունեության շրջանակ։ 2012թ.-ի փետրվարին «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 

 

2014թ.-ի ապրիլին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ծրագիրը փուլային տարբերակով հասանելի է դարձել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներում:

 

Վեց տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն «Dasaran»-ի ցանցին միացած է Հայաստանի և Արցախի 1.495 դպրոց` ներառելով 925.383 գրանցված բաժանորդ (437.706 աշակերտ և նույնքան ծնող, 1495 տնօրեն, 49.911 ուսուցիչ․ ընդ որում` բոլոր ուսուցիչների համար կազմակերպվել են համակարգչային դասընթացներ):

 

«Dasaran» կրթական ծրագիրը հաջողությամբ համագործակցում է կրթության ոլորտի պատասխանատու պետական կառույցների՝ Հայաստանի և Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի  և այլ պետական մարմինների հետ՝ վերջինների և «Dasaran»-ի միջև կնքված համաձայնագրերի հիման վրա: Կրթական ծրագրի համագործակցության շրջանակը, սակայն, չի սահմանափակվում միայն կրթական ոլորտի համար պատասխանատու տեղական պետական կառույցների հետ փոխգործակցությամբ. այն ներառում է նաև համագործակցությունը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ մարզպետարանների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Բրիտանական խորհրդի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, “Counterpart International”-ի հայաստանյան ներկայացուցչության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան կենտրոնի հետ: Համաձայն իր կարգախոսի, այն է՝ «Կրթությունը պետք է լինի հաճելի և ոչ պարտադրված», ծրագրի գործունեության առաջին իսկ օրվանից թիմը մշակել է և ներկայումս էլ մշակում է տարբեր էլեկտրոնային գործիքներ, որոնց շնորհիվ հայ աշակերտների համար կրթությունը դառնում է առավել մատչելի և հետաքրքիր: Կրթական այս ծրագիրը տրամադրում է միասնական ցանցային հարթակ ՝ հագեցած ինչպես առցանց խաղերով, մրցույթներով, օլիմպիադաներով, այնպես էլ արտացանցային միջոցառումներով: