Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Վիասֆեր Տեխնոպարկ ՓԲԸ

 
Գլխավոր տնօրեն` Վարուժան Մասարաջյան
ՀՀ, ք. Երևան 0026, Արշակունյաց պող. 41
Հեռ.` + 374 10 44 21 88       
Ֆաքս`   + 374 10 44 89 02      
Էլ. փոստ` [email protected] 
 
«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին` ստեղծելով գերազանց բիզնես միջավայր ինչպես արդեն կայացած տեխնոլոգիական ընկերությունների զարգացման, այնպես էլ սկսնակների համար` վերջիններիս տրամադրելով բիզնես ինկուբատորի ծառայություններ: Տեխնոպարկն այն վայրն է, որտեղ ընկերությունները փնտրում են ծրագրերի մշակման իրենց ծառայություններն արտահանելու և Հայաստանի տեխնիկական կարողությունների հիման վրա կապիտալացումն ապահովելու լուծումներ:
 
Տեխնոպարկն ընդլայնում է ծրագրային ապահովման, գիտահետազոտական կարողությունները` զարգացման կենտրոնների միջոցով, որոնք կապված են տարբեր երկրներում աշխատող թիմերի հետ` վարձակալ և հաճախորդ ընկերությունների համար ապահովելով միջոցների զգալի խնայողություն և սակավ տեխնիկական ռեսուրսների հասանելիություն: Վիասֆեր Տեխնոպարկը տրամադրում է հաճախորդի կարիքներին համապատասխանեցված ծառայություններ` ապահովելով այսօրվա շուկայում մրցունակ լինելու համար սկսնակներին անհրաժեշտ մասշտաբայնություն և արդյունավետություն:
 
Ենթակառուցվածքից մինչև կառավարվող ծրագրեր և վիրտուալ դուստր ընկերություններ` Վիասֆեր Տեխնոպարկն աշխատում է վարձակալ և հաճախորդ ընկերությունների հետ` նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ: «Վիասֆեր»-ի բիզնես մոդելն օգնում է սկսնակ բիզնեսներին պահպանել և զարգացնել իրենց մարդկային կապիտալը` վիրտուալ դուստր ընկերության միջոցով, որը հնարավորություն է տալիս նրանց սկսել արտերկրյա գործունեությունը:
 
Վիասֆեր Տեխնոպարկի տարածքում զարգացել և իր բիզնեսն են ընդլայնել ընկերություններ, որոնք զբաղվում են`
  • Լազերային տեխնոլոգիաներ
  • Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում (EDA)` ծրագրային ապահովում
  • Ավտոմատացված նախագծում (CAD)` ծրագրային ապահովում
  • Ներկառուցված ծրագրային ապահովում
  • Վեբ ենթակառուցվածք
  • Անվտանգություն և ծածկագրում
  • Բանկային համակարգի համար նախատեսված ծրագրավորում
  • Բիզնես գործընթացի կառավարում
  • Ցանցային կառավարում
  • Ծրագրային ապահովում կրթության ոլորտի համար, ինչպես նաև խաղեր