|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
ՆՈՎԵՆՏԻՔ (Սոֆթլայն Ինթերնեյշնլ ՍՊԸ)Տնօրեն` Սարգիս Հարությունյան Հայաստան, 0019, Երևան, Խնկո-Ապոր փող․, 1 շենք Հեռ.` +374 11 555 115, +374 11 555 005 Էլ. փոստ` [email protected]
2022թ-ի հոկտեմբերի 20–ից Softline-ը Հայաստանում սկսել է աշխատել Noventiq նոր ապրանքանիշի ներքո: Noventiq-ը թվային փոխակերպման և տեղեկատվական անվտանգության լուծումների և ծառայությունների առաջատար գլոբալ մատակարար է: Noventiq-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Ընկերությունն ապահովում, պարզեցնում և արագացնում է իր հաճախորդների բիզնեսի թվային փոխակերպումը՝ միավորելով ավելի քան 75,000 կազմակերպություններ բոլոր արդյունաբերություններից ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հարյուրավոր լավագույն մատակարարներով, ինչպես նաև տրամադրելով իր սեփական ծառայություններն ու լուծումները: Ներկայումս Noventiq-ը արդյունաբերության ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: 2021 ֆինանսական տարում դրա շրջանառությունը հասել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 2021 թվականի հոկտեմբերին ընկերությունն իր արժեթղթերի առաջնային տեղաբաշխումն անցկացրեց Լոնդոնի բորսայում (LSE:SFTL)։ Noventiq-ն իրականացնում է եռաչափ աճի ռազմավարություն, որն ուղղված է աշխարհագրության, լուծումների պորտֆելի և վաճառքի ուղիների ընդլայնմանը: Այս ռազմավարությանը աջակցում է Noventiq-ի ներկայիս մոտեցումը միաձուլումների և ձեռքբերումների նկատմամբ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս օգտվել արդյունաբերության շարունակական համախմբումից: 2022 ֆինանսական տարվա սկզբից Noventiq-ը հայտարարեց Հնդկաստանում, Թուրքիայում և ԱՄԷ-ում 5 ընկերությունների ձեռքբերման մասին, որոնք ընդգրկում են թվային վերափոխման տարբեր ասպեկտներ: Noventiq-ի 3900 աշխատակիցներ աշխատում են Ասիայի, Լատինական Արմերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրներում՝ աճի զգալի ներուժ ունեցող շուկաներում: |