|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
Dinebook ՍՊԸ
Գլխավոր գործադիր տնօրեն` Սուրեն Բաբաջանյան Վեբ կայք: http://dinebook.am/ Dinebook-ը իրենից ներկայացնում է ռեստորաններում սեղանների ամրագրման համակարգ, որը նաև ռեստորանների առաջարկների և նորությունների վերաբերյալ ուղեցույց է։
Նախքան ռեստորան հաճախելը օգտատերերը կարող են դիտել ռեստորանի նկարները, մենյուն, առաջարկները, գնային միջակայքը, ինչպես նաև կարդալ հաճախորդների կարծիքները։ Հավելվածում ներառված են Երևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի, Գորիսի ռեստորաններն ու սրճարանները։ Շուտով հասանելի կլինեն նաև այլ քաղաքներ։
Ի՞նչ է տալիս Dinebook-ը`
Օ Գ Տ Ա Տ Ե Ր Ե Ր Ի Ն Հասանելիություն համացանցում, iOS, Android համակարգերում Պատասխան այն հարցի թե ու՞ր գնալ Ռեստորանների վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա Ծանոթացում ռեստորանի մենյուին, կարծիքներին, նորություններին Օնլայն տարբերակով կատարել սեղանների ամրագրում մի քանի վարկյանների ընթացքում Դրամային միավորներ, որոնք հնարավոր է օգտագործել հաշիվ վճարելիս
Ռ Ե Ս Տ Ո Ր Ա Ն Ն Ե Ր Ի Ն Օգտագործել հաճախորդների տվյալների բազան Տեսանելի դառնալ հնարավոր օգտատերերի համար Հաճախորդների հոսքի կառավարում Ամբողջական տեղեկություն ամրագրման մասին (օրը, անունը, հեռախոսահամարը, մարդկանց քանակը, ամրագրման ժամը, ցանկությունը) Կառավարել համակարգը ցանկացած վայրից, ցանկացած սարքով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ) Մոնիտորինգ
|