Մենք Կոդիկսն ենք` թվային ծրագրեր ստեղծող եզակի կազմակերպություն, որտեղ հավատում ենք, որ գրված յուրաքանչյուր կոդի ետևում կա պատմություն: Մենք ամեն անգամ ստեղծում ենք նոր պատմություն՝ նոր կերպարներով և նոր սցենարով, քանի որ գիտենք, որ յուրաքանչյուր նոր պատվիրատու և նախագիծ նոր մարտահրավեր է մեր երևակայության, ստեղծարարության և նորարարական մտքի համար:
Back-end և front-end ծրագրավորումը, UX/UI նախագծումը, ստեղծարար պրոցեսները, AR/VR նախագծումն ու հավելվածների մշակումը մեր ուժերն են: Օգտագործելով դրանք` մենք արդեն բազմաթիվ լուծումներ ենք տվել տարբեր ոլորտների համակարգային խնդիրներին, դրանք են` տոմսերի ամրագրման և սնունդ պատվիրելու համակարգեր, հոլովակների և երաժշտության streaming, բիզնես գործընթացների կառավարման և CMS համակարգեր, cloud ենթակառուցվածքներ AWS-ում, կրթական խաղեր երեխաների համար, CRM և ERP համակարգերի ինտեգրում և այլն: Մենք հոգում ենք ամեն մանրուքի մասին, այդ իսկ պատճառով տալիս ենք հատուկ մշակված եւ եզակի լուծումներ: