|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
«Թիմ Սիսթեմս» ՓԲԸ
Տնօրեն՝ Նելլի Մալյան ՀՀ, ք․ Երևան, Թբիլիսյան պող․ 26/6 Հեռ․՝ +374 10 402002 Էլ․ փոստ՝ [email protected]
Team Systems-ի 70 և ավելի էնտուզիաստներից և պրոֆեսիոնալներից բաղկացած թիմը կազմավորվել է դեռևս 2008թ-ին և վերահիմնադրվել է որպես «Թիմ Սիսթեմս» 2020թ-ին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է Էլեկտրատեխնիկական և ցածրահոս համակարգերի և ՏՏ սարքավորումների մատակարարմամբ և ինտեգրմամբ զբաղվող խոշոր կազմակերպություն։ Կնքված համագործակցության հարյուրավոր պայմանագրեր, իրականացված հազարավոր նախագծեր․ ընկերությունը երբեք չի դադարել նոր լուծումներ առաջարկել իր պատվիրատուներին։ 2021թ-ից ի վեր ընկերությունը զբաղվում է խոշոր արևային էներգիայի կայանների կառուցմամբ, իսկ 2023թ-ից հանդիսանում է Huawei փոխակերպիչների բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում։ 2023թ-ին ընկերությունը թողարկեց նաև իր նոր պրոդուկտը՝ Team Energy-ն՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Երևանում և մարզերում։ 2024թ-ին մենք մեր հաճախորդներին առաջարկեցինք ևս մի նոր պրոդուկտ՝ Smart Place -ը, որը խելացի տների, գրասենյակների և հյուրանոցների ավտոմատացման և կառավարման համար նախատեսված լուծում է։ Տարեցտարի ընդլայնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ այսօր մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ մեր հաճախորդներին։ Այլևս կարիք չկա դիմելու մի քանի մասնագիտացված ընկերությունների, որպեսզի ձեր տան, գրասենյակի կամ այլ նշանակության շինության էլեկտրասնուցումը, կապը, անվտանգությունը, ավտոմատացումն ու կառավարումը և տեխնոլոգիական վերազինումը ի կատար ածվեն։ Նախագծումից իրականացում, ապա սպասարկում, էներգիայի գեներացումից մինչև դրա սպառում, անվտանգության ապահովում և սարքավորումներով զինում՝ մենք հոգ կտանենք այդ ամենի մասին։ Ինժեներական միտքը և նորարարական տեխնոլոգիաները մշտապես եղել են մեր ընկերությունն առաջ մղող ուժերը։ |