Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԱԿԹՐԵՅԴ - ՍՈՖԹ ՍՊԸ


Տնօրեն՝ Տիգրան Սարգսյան
Երևան 0019, Բաղրամյան 31 ա. Տարածք 23
Հեռ.` +374 10 22 90 81, 22 90 82 
Բջջ.` +374 99 22 90 81, 22 90 82
Էլ. փոստ` [email protected]

«ԱԿԹՐԵՅԴ» (AcTrade - “Account” և “Trade” – լատ. թարգմանաբար նշանակում է «Հաշվապահություն» և «Առևտուր»): «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության հիմնական գործունեության նպատակն է ծառայությունների մատուցումը և ձեռնարկությունների համալիր ավտոմատացումը: 

Ընկերության թիմը ձևավորված է բարձր որակավորում  ունեցող ծրագրավորողներից, ներդրման և սպասարկման ոլորտի մասնագետներից, որոնք ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեն բիզնեսի ավտոմատացման ոլորտում, որի մասին վկայում են բիզնեսի ավտոմատացման շուկայում «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերության առաջատար դիրքերը: 

Ընկերությունը հանդիսանում է «1C» ընկերության պաշտոնական գործընկերը, և իր հիմնական նպատակն է համարում «1C» ծրագրի ներդրումն ու սպասարկումը, սակայն ընկերության գործունեությունը դրանով չի սահմանափակվում: Մենք շարունակում ենք ընդլայնել մեր սպասարկման շուկան և գրավել նոր շուկաներ: Ընկերության աշխատակիցներն ունեն մասնագիտական հավաստագրեր «1C»–ի տարբեր ոլորտներում:  

«ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերությունը հիմնադրել է Հայաստանում միակ 1C «ՀՈւԿ»-ը (Հեղինակավորված Ուսումնական Կենտրոնը), որը  բոլոր ցանկացողներին առաջարկում է «1C:Предприятие» ծրագրային գիտելիքների ուսուցում, ինչպես լիարժեք օգտագործողի, այնպես էլ ադմինիստրատիվ մակարդակի:

2010 թ. կատարելագործվեց և էլ ավելի զարգացավ առևտրի ավտոմատացման ոլորտը: Ընդլայնելով իր գործունեությունը ընկերությունը սկսել է առաջարկել առևտրային մասնագիտացված սարքավորումներ, ցանցերի նախագծում, սպասարկում և այլն: 

2011թ.-ին ընկերությունը դարձավ Ուկրաինական խոշորագույն “Soft Serve” ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում, իր “Sales Work” հայտնի մոբայլ լուծումներով: Ինչպես նաև ռեստորանային բիզնեսի ավտոմատացմամբ հայտնի “Скатерть самобранка” ծրագրային լուծման  պաշտոնական ներդրող:

2012թ.-ին Datalogic բռենդի ապրանքատեսակների` մասնավորապես առևտրային տեխնիկայի վաճառքի, ներդրման ու սպասարկման բարձր ցուցանիշի համար  “Ակթրեյդ-Սոֆթ” ընկերությունն արժանացավ “Ադամանդե գործընկեր” հավաստագրին: Ինչպես նաև հիմնեց միակը Հայաստանում Datalogic-ի տարածաշրջանային տեխնիկական սպասարկման կենտրոն:

2013թ.-ից ընկերության առևտրի ոլորտում ձեռք բերած հաջողությունները նկատեցին արտասահմանյան շատ ընկերություններ և առաջարկեցին համագործակցություն, որի արդյունքում “Ակթրեյդ-Սոֆթ” ընկերությունը դարձավ “Scan City Latvia”, “A class”, “Z ben”, “Bizerba”, “Kaspersky”, “Sewoo” և այլ հայտնի բռենդերի պաշտոնական գործընկերը:

«ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերությունը իր գործունեությունը ծավալում է նաև Հայաստանի սահմաններից դուրս` մասնավորապես Վրաստանում, ՌԴ-ում և Ուկրաինայում: 

Մենք չենք վաճառում ուղղակի ծրագրեր: Մենք վաճառում ենք պատրաստի լուծումներ: