Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Aviainfotel

Ավիաինֆոտել ՓԲԸ

 
Տնօրեն` Բարբարա Մուրադյան
ՀՀ, Երևան 0025, Մյասնիկյան փ. 2
Հեռ.` + 374 10 57 18 01, +374 94 200 123      
Ֆաքս` + 374 10 57 18 01
Էլ. փոստ` [email protected]
 
1999թ. հիմնված Ավիաինֆոտել ՓԲ ընկերությունը մասնագիտացված է տեխնոլոգիական գործիքների, կառավարման տեղեկատվական համակարգերի և դրանց բաղադրիչների ստեղծման, ներդրման և սպասարկման ոլորտում:
 
Ընկերությունը մշակում է կառավարման համակարգեր կորպորատիվ միավորումների համար` պետական կառավարման մարմիններ, տարածքայնորեն սփռված գործունեություն վարող մեծ ձեռնարկություններ, միջին ձեռնարկություններ, ինչպես նաև ստեղծում է փոքր բիզնեսի և անհատ ձեռներեցության գործարար պահանջմունքները բավարարող Ինտերնետ հասանելի ծառայություններ:
 
Ընկերության տեսլականն է իրականացվող բիզնես պրոցեսների մասնագիտորեն և որակյալ ավտոմատացումը և օպտիմալացումը` հատուկ շեշտ դնելով վերահսկելիության, արդյունավետության, տեղեկատվական անվտանգության, անալիտիկ հնարավորությունների հարցերին: Այս տեսլականը Ավիաինֆոտելն իրականացնում է սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա` կիրառելով նաև առկա լավագույն լուծումները (Oracle, ESRI, Borland, SUN, Intel և այլ)` մշտապես ապահովելով տվյալների սահուն հոսք սեփական և ինտեգրված տեխնոլոգիաների միջև: Ընկերության ծառայությունները ընդգրկում են համակարգերի ստեղծման և ներդրման ողջ գործընթացը` սկսած հայեցակարգերի մշակումից մինչև ուսուցում և շահագործման հանձնում:
 
Ավիաինֆոտել ՓԲ ընկերության լուծումները պետական կառավարման խնդիրներում ներառում են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը, Անձը նույնականացնող փաստաթղթերի տեղեկատվական համակարգը, «Էլեկտրոնային վիզա» Համակարգը, Ոստիկանության հետախուզման համակարգը, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ շահագործվում են Հայաստանի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների, ՀՀ ԱԳՆ և նրա հյուպատոսությունների կողմից:
 
Ավիաինֆոտել ՓԲ ընկերության լուծումները կորպորատիվ կառավարման խնդիրներում ներառում են Օդանավակայանի ամբողջական ղեկավարման տեղեկատվական համակարգը, Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և ղեկավարման համակարգը (երկրատեղեկատվական համակարգի ինտեգրումով), Կադրերի ղեկավարման համակարգը, Հերթերի ղեկավարման համակարգը, Ինտելեկտուալ քարտեզագրական համակարգը, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ շահագործվում են տարբեր ընկերությունների կողմից:
 
Ընկերությունը մշակել է որոնման և ինդեքսավորման արդի ալգորիթմ, որը հնարավոր է դարձնում հսկայածավալ տվյալների բազաներում տվյալների փնտրում և բազմակողմանի անալիզ վայրկյանների ընթացքում:
 
Ավիաինֆոտել ՓԲ ընկերության լուծումները հասարակության լայն շրջանակների համար ներառում են մշակութային ժառանգության և պատմական հուշարձանների բարձրորակ ներկայացման տեխնոլոգիաները, ճանապարհների ինտերակտիվ ներկայացման տեխնոլոգիաները, էլ-ուսուցման միջավայրը, բազմալեզու էլեկտրոնային բառարանները, բազմաֆունկցիոնալ էլեկտրոնային քարտեզները, որոնք ներկայացված են ընկերության ներկայացուցչական կայքում` www.mailonmap.com: Այս խնդիրներում ընկերությունը արդյունավետորեն համագործակցում է տեղական և արտասահմանյան ազգային մշակութային կենտրոնների, միջազգային ֆոնդերի, գիտահետազոտական ինստիտուտների հետ, ինչպես օրինակ Մատենադարանը, միջազգային Hope ֆոնդը և այլն:
 
Ավիաինֆոտել ՓԲ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ամերիկյան, հնդկական, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, եվրոպական ընկերությունների և կազմակերպությունների հետ:
 
2001թ.ընկերությունն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին «Տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» ոլորտում: