Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Սի Քյու Ջի Այ Մա 

 

Տնօրեն` Արսեն Աբրահամյան

ՀՀ, Երևան 0012, Վաղարշյան 12, 6-րդ հարկ

Հեռ.`  + 374 10 26 56 01      

Ֆաքս`   + 374 10 26 56 01       

Էլ. փոստ` [email protected]

http://www.cqg.com

 

Անցյալ դարի 70-ական թթ-ին տեղի ունեցած էլեկտրոնային առևտրի առաջխաղացման հետ մեկտեղ առևտրի գործընթացը նույնպես չափազանց արագացել է: Շատ կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային ձևով  փոխանցվող շուկայական տվյալների ճշգրտությունն ու հավաստիությունը առավելապես դարձան անհրաժեշտություն, այլ ոչ թե շռայլություն: 

 

Սի Քյու Ջի ընկերությունը սկսել է գործունեությունը ԱՄՆ-ում 1980 թվականին, հետագայում այն ընդլայնելով նաև Եվրոպայում՝ 1988-ին և Ասիայում՝ 1998-ին: Առաջնորդելով արժեթղթերի բորսաների տվյալների առաքման ոլորտը՝ այն ապահովում է ճշգրիտ և հավաստի տվյալներ, ոլորտում որոշում կայացնելուն օժանդակող գործիքներ, ծրագրային փաթեթներ ինչպես նաև հաճախորդների աջակցում՝ հասկանալով նրանց օրեցօր փոփոխվող պահանջները:

 

Ավելի քան 30 տարի, Սի Քյու Ջի ընկերությունը զարգացնում է նոր տեխնոլոգիաներ էլեկտրոնային առևտրի ընթացիկ և պատմական տվյալներ մատակարարելու, ինչպես նաև այն ինտեգրված գրաֆիկայով և վերլուծության նորագույն տեխնիկայով մատուցելու համար: ՍԻ Քյու Ջի-ի նորարարություններից շատերը ոլորտի համար չափանիշ են դարձել:

 

Գլխավորվելով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում, ՍԻ Քյու Ջի ընկերությունը գործում է չորս երկրներում գտնվող իր ծրագրավորման, ինչպես նաև տասնմեկ վայրում՝ հաճախորդների սպասարկման գրասենյակներով, աշխարհում ներգրավելով ավելի քան 400 աշխատող:

 

Ստեղծվելով 2004-ին, Սի Քյու Ջի ընկերության Երևանյան մասնաճյուղը լիովին ինտեգրված է ընկերության համաշխարհային գործունեության մեջ և իրականացնում է բազմաբնույթ աշխատանքներ՝ ներառյալ ծրագրային մշակումը, որակի ապահովումը, հաճախորդների սպասարկումը, գործառնությունները և տվյալների որակը: