Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ֆայն ՍՊԸ


Տնօրեն` Հայկ Հայրապետյան

Հայաստան, 0023, Երևան Արշակունյաց պող., 9/4 շենք

Հեռ.: +374 11 300 300

Էլ.փոստ: [email protected]

http://http://www.fine.am

 

Սկսած 1996 թվականից «Ֆայն» ընկերությունը զբաղվում է համակարգչային տեխնիկայի, համալրող, ցանցային և գրասենյակային սարքավորումների վաճառքով և դրանց տեխնիկական սպասարկմամբ: Դեռևս հիմնադրման պահին մենք գիտակցում էինք, որ մեր հաճախորդներին լիարժեք և մասնագիտական սպասարկում մատուցելու համար, անհրաժեշտ է պաշտոնական հարաբերություններ հաստատել համաշխարհային մատակարարների և արտադրողների հետ:

 

Մեր 15 Տարիների փորձը հաստատեց դա:

 

«Ֆայն» ընկերությունը հանդիսանում է ՀՀ ՏՏ մանրածախ և մեծածախ շուկայի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը մանրածախ շուկայում աշխատում է խանութների ցանցի ձևաչափով և միակն է, որն ունի խանութներ նաև մարզերում: Այսօր ընկերությունը հանդիսանում է ՏՏ համաշխարհային շուկայի մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկերը, այդ թվում Canon, Fujitsu, Samsung, Foxconn և այլն: Այս հանգամանքը ամենդրական կերպով անդրադառնում է մեր հաճախորդների վրա, որոնք հնարավորություն են ստանում գնել պաշտոնապես ներկրված որակյալ տեխնիկա և սպասարկվել մեր գործընկերների կողմից որակավորված մասնագետների կողմից: Սա երաշխավորում է տեխնիկայի սպասարկման բարձր որակ՝ միջազգային (ընդունված) ստանդարտներին համապատասխան:

 

Ընկերության սերվիս կենտրոնը հավատարմագրված է Canon, Fujitsu, Samsung, Apple, Acer ընկերությունների կողմից և հանդիսանում է այդ ընկերությունների սերվիս գործընկերը: