Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Սայմոտեկ ՍՊԸ

 

Գործադիր տնօրեն` 

Հրաչյա Խաչատրյան
Հ.Հակոբյան 3, 315 սենյակ 

Հեռ.` + 374 93 10-95-44
էլ. փոստ` [email protected], [email protected]
http://www.symotec.am

 

 

«Սայմոտեկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատող ընկերություններին լայն բնույթի ճարտարագիտական ծառայություններ մատուցելու համար: «Սայմոտեկը» առաջարկում է ճարտարագիտական նորարարական մոտեցումներ ու լուծումներ, որոնք ընկերություններին հնարավորություն են տալիս հաղթահարել մրցակցությունն ու պահպանել առանային դիրքեր իրենց ոլորտներում: Վերջին տարիներին ընկերությունը մասնագիտացել է ռոբոտիկայի ու ավտոմատացման, հեռակառավարման ու հեռադիտարկման բնագավառներում:

 

Նման բարդ ծառայություններ մատուցելու համար «Սայմոտեկն» ունի բազմապրոֆիլ մասնագետներից կազմված թիմ: Ճարտարագետներից յուրաքանչյուրն իր ոլորտի առաջատար մասնագետ է, ունի երկար տարիների մասնագիտական փորձ մեխանիկական ճարտարագիտության, ռադիո-էլեկտրոնիկայի, տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, ներդրված ծրագրային ապահովման բնագավառներում, ու հիմնախնդիրներն արդյունավետ լուծելու հմտություններ:

 

«Սայմոտեկը» «Նաիրի» համընկերության անդամ է ու համագործակցում է ԻՏՁՄ-ի, Ինստիգեյթի, Արթին - Վարուժանի, NI Հայաստան-ի ու այլ ընկերությունների հետ:

 

«Սայմոտեկի» ամենաճանաչված պրոդուկտը դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ՍԵՌոոբ ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորն է, որն արդեն ներդրված է Հայաստանի ու Արցախի տարածքով մեկ գործող ավելի քան 60 ռոբոտաշինական խմբակներում: Ընկերությունն ունի վաճառքի պատրաստ մեկ այլ պրոդուկտ՝ համալսարանների ուսանողների համար նախատեսված «Սայմեռոիդ» ուսումնա-հետազոտական հարթակը: Շուտով պատրաստ կլինի Արդուինոի հիմքի վրա ռոբոտ-կոնստրուկտորների շարքի տեսքով նոր արտադրատեսակը, որը կծրագրավորվի անհատական համակարգչից ու Անդրոիդ սմարթֆոնից: Գնային առումով մատչելի այս պրոդուկտը գնորդներին հասանելի կլինի նաեւ Սայմոտեկի առցանց խանութի միջոցով: