Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԴԻՋԻԹԵՅՆ ՍՊԸ

Տնօրեն` Հարություն Վարդանյան

Երևան, Ամիրյան փող., 26 շենք

Հեռ.` +374-60-700400

Էլ. փոստ` [email protected]

www.digitain.com

 

Ի՞նչ է Digitain–ը:

Խոշոր ընկերություն, որը ծրագրային լուծումներ է մշակում և մատուցում խաղային ոլորտում: Պետք է հասկանալ այն կարևոր դերը, որն ընկերությունը կատարում է հայկական ու միջազգային շուկաներում, և այն լուրջ նպատակները, որոնք ընկերությունը դնում է իր առաջ:


Առաջին հերթին Digitain-ը տարիների ընթացքում կուտակած մեծ փորձի և գիտելիքի կրող է: Կրող ու փոխանցող: Այս առումով քչերը կարող են համեմատվել նրա հետ՝ համաշխարհային մասշտաբով: Դա է պատճառը, որ Digitain–ն այսօր ունի 55-ից ավել գործընկեր ամբողջ աշխարհով մեկ և մեծ հաջողությամբ 2018 թ–ին մասնակցել է 18 միջազգային ցուցահանդեսների: Այս թվերը գնալով աճում են...


Հիմնվելով իր փորձի ու գիտելիքի վրա՝ Digitain-ն առաջարկում է նորարարություններ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Դրա շնորհիվ ընկերությունն այսօր ծանրակշիռ տեղ է զբաղեցնում թե՛ հայկական և թե՛ միջազգային շուկաներում: