Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԴիփՌեդմեդիա ՍՊԸ

 

Տնօրեն` Վահե Ավետիսյան

ՀՀ, Երևան, Ազատության 24

Հեռ.` +374 11 900 901 

Էլ․ հասցե՝ headoffice@deepredmediasolutions.com

 

 

«DeepRedMedia Solutions» -ը հիմնադրվել է Հայաստանում՝ սկսելով գործունեություն ծավալել դեռևս 2005 թվականից:  Ի սկզբանե կազմակերպությունը կոչվում էր «Everest Systems» ընդամենը 6 հոգուց բաղկացած անձնակազմով՝ հիմնականում վեբ դիզայներներ, ծրագրավորողներ և վաճառքի գծով մասնագետներ: Մասնագիտացման շրջանակ էր հանդիսանում վեբ դիզայնը, վեբ կայքերի ծրագրավորումը, ինչպես նաև սեփական սերվերների վրա վեբ կայքերի համար հոսթինգների տրամադրումը: Տարիների ընթացում զարգանալով՝ 2012 թվականը նշանավորվեց վերաբրենդավորման և վերակառուցման գործընթացներով, այն բանից հետո, երբ ներակայացրեցինք մեր բացառիկ ապրանքը (պրոդուկտը)՝ booking-menu.com, հյուրանոցների առցանց ամրագրումների հարթակ՝ լինելով  հյուրանոցների առցանց ամրագրման առաջին գործիքը Հայաստանում:

 

Այսօր, «DeepRedMedia Solutions»-ը դինամիկ կերպով զարգացող կազմակերպություն է միջազգային հաճախորդների հետ լայն համագործակցության շրջանակներով և նորագույն տեխնիկական գիտելիքներով զինված որակավորված մասնագետներով, այսպիսով երաշխիք հանդիսանալով, որ ձեր կայքը, մոբայլ հավելվածը, առցանց խանութը, սոցիալական լրատվության էջը կամ բովանդակությունը  կստեղծեն նշանակալից փորձ ձեր հաճախորդների համար: