Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՀԵԼՏՈՒՆ


Տնօրեն՝ Աշոտ Մաշուրյան
Հայաստան, 0047, Երևան Արմենակ Արմենակյան փող., 2/5 շենք
Բջջ.: +374 55 00 80 04


“ՀԵԼՏՈՒՆ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ. և մասնագիտացված է ավտոմատիզացման ինովացիոն տեխնոլոգյաների նախագծման, արտադրության, տեղադրման և տեխնիկական աջակցության ոլորտում: “ՀԵԼՏՈՒՆ” ՍՊԸ-ն միակն է, որը հաջողությամբ ներկայացել է հայկական շուկայում իր նախագծած “խելացի Տուն” ավտոմատիզացման համակարգով` շենքերի, բնակարանների և գրասենյակների համար:

Մեր արտադրանքների մեջ են մտնում է ավելի քան 150 տեսակի էլ. սարքավորումներ և ծրագրային ապահովումներ, ինչպիսին են՝ 
  • Լուսավորության կառավարում
  • Ջերմաստիճանի կառավարում
  • Անվտանգության համակարգերի կառավարում
  • Շարժիչային մեխանիզմների կառավարում
  • Տարբեր տեսակի տվիչների մոդուլներ
  • Պատին ամրացված սենսորային և կոճակային վահանակներ
  • Android և iOs համակարգերի միջոցով հեռակառավարման ծրագրեր  
“ՀԵԼՏՈՒՆ” ընկերության աշխատակիցները երիտասարդ, հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ովքեր ունեն տարբեր խնդիրների լուծմանը ոչ ստանդարտ մոտեցում, ծրագրավորման և ավտոմատիզացման ոլորտում:

“ՀԵԼՏՈՒՆ” ընկերության թիմը  ռոբոտային մեխանիզմների նախագծման  Հայաստանի բազմակի չեմպիոն է: