Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԻԲԻԷՍ-ԼԼԻՆՔՍ


Տնօրեն` Աննա Գևորգյան

Հայաստան, 0051, Երևան Կոմիտասի պող., 49/2 շենք, սեն.704

Հեռ.:+374 10 20 88 87

Ֆաքս: +374 10 21 97 78

Էլ.փոստ: [email protected]

http://www.llynx.am

 

«ԻԲԻԷՍ-ԼԼԻՆՔՍ»-ը հայ-հոլանդական ընկերությունն ստեղծվել է 2003թ.: Ընկերության երկու գլխամասերը գտնվում են Երևանում և Ռոտերդամում:

 

Տարիների ընթացքում «ԻԲԻԷՍ-ԼԼԻՆՔՍ»-ը աշխատել է եվրոպական շուկայում և որդեգրել է արտադրանքի որակի և պատվիրատուների հետ համագործակցության միջազզային բարձր ստանդարտներ:

 

Մեր հաճախորդներն են ամենատարբեր հիմնարկություններ և ձեռնարկություններ, որտեղ փաստաթղթերի թվայնացման անհրաժեշտություն է ծագում՝ գիտական կամ սոցիալական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներ, մեծ կամ փոքր ծավալի արխիվային նյութեր ունեցող հիմնարկներ, առևտրային ընկերություններ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, գրադարաններ և այլն:

 

Ծարայությունն ընդգրկում են չորս փուլ. պատվիրատուն կարող է ընտրել ամբողջական փաթեթ կամ միայն իրեն անհրաժեշտ մասը.

  • Պատկերային թվայնացում
  • Ինդեքսավորում
  • Տվյալների մուտքագրում
  • Ելքային տվյալների ստեղծում: 

Վերջնարդյունքները ներկայացվում են պատվիրատուի համար գերադասելի ցանկացած ձևաչափով՝ mdb, xls, csv, spss, xml, txt և այլն:

«Llynx»-ը ապահովում է 99,995% և ավելին ճշգրտության մակարդակ (1 վրիպակ 10 000 նիշում):