Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ


Գործադիր տնօրեն՝ Գոհար Գրիգորյան

Կ․ Ուլնեցու 58/1, 0069, Երևան, ՀՀ

Հեռ․ (Հայաստան)` +374 (10) 248411, ներքին՝ 32

Հեռ. (Հայաստան)` +374 (60) 464700, ներքին՝ 1016

Էլ-փոստ` [email protected]

http://ggg.instigate-training-center.am

 

 

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» ստեղծվել է 2004թ․ որպես «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի ուսումնական բաժանմունք։ 2008թ․ այն պաշտոնապես առանձնացել է որպես «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» ՀԿ, իսկ 2011թ․ վերակազմավորվել որպես Հիմնադրամ։

 

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» հիմնական առաքելությունն է լրացնել տեխնոլոգիական կրթության  և արդյունաբերության միջև գոյություն ունեցող բացը, նպաստել մարզերի միջև տնտեսական հավասարակշռության հաստատմանը, շարունակաբար բարելավել ՏՏ ոլորտի աշխատակիցների գիտելիքները և հմտությունները։

 

Այդ նպատակով Կենտրոնը կազմակերպում է համակարգչային ծրագրավորման դասընթացներ, որոնք թույլ են տալիս տեխնիկական ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին համալրել իրենց գիտելիքները ոլորտում պահանջվող ու կիրառելի գիտելիքներով և հմտություններով` հնարավորություն տալով նրանց ավելի հեշտ մուտք գործել տեխնոլոգիական արդյունաբերության նախընտրելի ոլորտ։  

 

Այս մոդելի կիրառման շնորհիվ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն ընդլայնել է իր գործունեությունը Հայաստանում և Վրաստանում՝ մասնաճյուղեր բացելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Գորիսում և ստեղծելով դուստր ընկերություններ՝ Պրոքսիմուս, Էքսերգիա, Ինստիգեյթ Մոբայլ, Ինստիգեյթ Սիստեմս, Ինստիգեյթ Ռոբոտիքս, որոնց համար Կենտրոնը հանդիսանում է աշխատակիցների համալրման հիմնական աղբյուր։ Կենտրոնը գործում է նաև Կապան, Հրազդան և Իջևան քաղաքներում։

 

Դասընթացները ներառում են հետևյալ թեմաները․

  • Աղուէս/Կրիայ կրթական ծրագրեր
  • Linux օպերացիոն համակարգ (ծանոթություն, ճարտարապետություն, տեղադրում...)
  • Ծրագրային գործիքներ (bash, vim, gcc, gdb, GNU Make, svn, bugzilla)
  • STL & Generic Programming
  • POSIX գրադարան (thread, socket)
  • GUI/UI ծրագրավորում, QT
  • Սկրիպտային լեզուներ (python, tcl)
  • OpenOffice փաթեթ
  • VLSI տեխնոլոգիաներ
  • Արտադրական գործընթաց
  • Պրոյեկտի իրականացում
  • Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիա
  • Ներդրված ծրագրավորում
  • Վեբ/մոբայլ ծրագրավորում

 

Կենտրոնն ունի ավելի քան 800 շրջանավարտ։ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի և փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների 70%-ից ավելին «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտներն են։  

 

Բացի դասընթացների և պրակտիկայի կազմակերպումից` ուսումնական կենտրոնը մասնակցում/նախաձեռնում է հասարակության զարգացմանն ուղղված նախագծեր․ «Վիքիպեդիա․ դպրոցներ և բուհեր», «ԳՆՈՒ/Լինուքս տեղադրումներ», մշակութային միջոցառումներ և այլ։