Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն


Տնօրեն`Կարեն Վարդանյան

Հակոբ Հակոբյան փող., 3 շենք, 3-րդ հարկ, 

Երևան 0033, Հայաստան

Հեռ.` +374 11 54 88 81

Էլ.փոստ` [email protected]

http:// www.uite.org

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամները  Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններն են, որոնք ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների, էլ. առևտրի, կիսահաղորդիչների դիզայնի, գիտահետազոտական աշխատանքների և այլնի մեջ:

 

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը և այլն:

 

Միության ռազմավարական ուղղություններն՝ ըստ առաջնայնության.

  • Կրթություն և աշխատուժի զարգացում,
  • Շահերի պաշտպանություն/Իրավական դաշտ/Համագործակցություն պետական մարմինների հետ,
  • ՏՀՏ ոլորտի զարգացում/Ինֆորմացիոն հասարակության ձևավորում,
  • Ասոցիացիայի զարգացում և ընդլայնում: