Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԷՍԷՖԷԼ ՍՊԸ


Արսեն Գևորգյան, Գործադիր Տնօրեն
ՀՀ, Երևան, 24/19 Ազատության պ., 3-րդ հարկ
Հեռ.`  +374 60 460 203   
Էլ. փոստ` [email protected]

SFL-ը հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն է, որը ունի շուրջ 9 տարվա հարուստ փորձ վեբ և բջջային հավելվածների ստեղծման գործում: Արդեն 2008 թվականից SFL-ը հանդիսանում է Microsoft Golden Certified Partner: 

Կազմակերպությունը առաջարկում է այլընտրանքային  ծրագրային լուծումներ B2B և B2C ոլորտների համար: Մեր առաքելությունն է՝ նպաստել շրջակա միջավայրի զարգացմանը և ավելի լավը դառնալուն ՏՏ-ի օգնությամբ: Մեր նպատակն է ստեղծել յուրօրինակ ծրագրեր` հաշվի առնելով մեր գործընկերների և, իհարկե, հենց օգտագործողների կարիքները: 

SFL-ը իր գործընկերներին է առաջարկում մրցունակ ծրագրավորման ծառայություններ՝ աջակցելով ծրագրի շրջանակների սահմանման, դիզայնի և ծրագրային  հետագա սպասարկման հարցերում: Ծրագրերը մշակվում են համապատասխան ՏՏ ոլորտում առկա լավագույն չափանիշերի: 

SFL-ի թիմը հմտացել է  Java և .NET, ինպես նաև  iOS և Android ծրագրավորման մեջ: Թիմը իրականացրել է բազմաթիվ հաջողված վեբ և բջջային  նախագծեր՝ ունենալով գորընկերներ Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս պահին կազմակերպությունը ունի շուրջ 65 աշխատող, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց մասնագիտական, այլև անձնական բարձր որակներով:

Մենք ստեղծում ենք ծրագրեր!