Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Յուքոմ ՍՊԸ

 

Տնօրեն` Հայկ Եսայան
ՀՀ, Երևան, Սայաթ-Նովա 40/1 

Հեռ.` + 374 60 44-44-44
Էլ. փոստ` info@ucom.am
http://www.ucom.am

 

«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին: «Ucom»-ը հայաստանյան արագ զարգացող ընկերություններից է, որի գլխավոր նպատակներից է տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանումը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

 

«Ucom»-ը համաշխարհային տեխնոլոգիական լուծումները սպառողին է մատուցում հիմնարար ենթակառուցվածքներ կառուցելու միջոցով՝ ապահովելով ծառայության մատուցման կայունություն և հուսալիություն:

 

Վերոհիշյալ առաքելությունն իրականացնելու նպատակով «Ucom» ընկերությունը «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակներում GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիական լուծմամբ կառուցել է ՀՀ-ում նախադեպը չունեցող թուղունակությամբ FTTH («fiber to the home» - օպտիկամանրաթելային մալուխ յուրաքանչյուր բնակարանում) օպտիկամանրաթելային հենքային ցանց: FTTH ցանցի միջոցով «Ucom» ընկերությունը սպառողին է առաջարկում նոր` գերժամանակակից և գրավիչ «Երեքը մեկում» ծառայությունը: Օպտիկամանրաթելային մալուխը հասնելով յուրաքանչյուր սպառողին՝ հնարավորություն է ընձեռում բաժանորդին օգտվել քաղաքային ֆիքսված հեռախոսակապի, IP հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից:

 

«Ucom» ընկերության ծառայությունները ամբողջանում են «Երեքը մեկում» ծառայությունով, որը կառուցված է «Ericsson» ընկերության IMS հենքի վրա:

 

Նորագույն տեխնոլոգիների մուտքը յուրաքանչյուր բնակարան հեղափոխական նորարարություն է Հայաստանում, որը կփոխի բոլոր պատկերացումները վերոհիշյալ ավանդական ծառայությունների մասին:

 

2010 թ-ի օգոստոսից Ucom-ը համագործակցում է Toshiba Europe ընկերության հետ և դարձել է Toshiba նոութբուքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս Ucom-ին առաջարկել իր բաժանորդներին նոութբուքների լայն տեսականի` մատչելի պայմաններով: