Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Beeline

ԱրմենՏել ՓԲԸ

 
Տնօրեն` Իգոր Կլիմկո (2012թ)
Անդրեյ Պյատախին (2013 թ, Հունիս)
ՀՀ, Երևան 0014, Ավետիս Ահարոնյան փ. 2
Հեռ.`   + 374 10 28 41 50 ,  + 374 10 28 90 31      
             + 374 10 28 57 61      
Ֆաքս` + 374 10 28 16 20      
Էլ. փոստ` [email protected]
 
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ), որն այսօր հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը, որպես երկրի միասնական խոշորագույն օպերատոր միշտ էլ գիտակցել է իր դերն ու կարևորությունը հեռահաղորդակցման ոլորտի զարգացման գործում: 2008թ. ապրիլի 7-ից ի վեր` սեփականատիրության փոփոխումից անմիջապես հետո, «ՎիմպելԿոմ»-ը որդեգրել է զարգացման նոր ռազմավարություն: Արդի տեխնոլոգիաների ներմուծումը ընկերության ֆիքսված և շարժական ցանցերում, ներդրումների լայն շրջանակը, ինչպես նաև բարձրորակ ծառայությունները և կատարելագործված ապրանքները շարունակաբար նպաստում են հեռահաղորդակցման ենթակառուցվածքի զարգացմանը` ստեղծելով մրցունակ առավելություններ և ոգևորիչ հնարավորություններ իր բոլոր` և կորպորատիվ, և անհատական հաճախորդների համար:
 
«ԱրմենՏել»  ընկերության կողմից մատուցվող ծառայությունները մշտապես կատարելագործվում և ընդլայնվում են: Այսօր ֆիքսված հեռախոսակապի ոլորտում ընկերությունը մատուցում է տարատեսակ ծառայություններ, ինչպես օրինակ` սովորական հեռախոսակապ, Premium Rate, Free phone, 4 թվից բաղկացած համարներ, Dial-up, VoIp, ICDN, ADSL և Hi-line ծառայությունների, ինչպես նաև ինտերնետ և VPN (Virtual Private Network) ծառայություններ ինտերնետ պրովայդերների և այլ ձեռնարկությունների համար:
 
Բջջային հեռախոսակապի բիզնեսի ոլորտում  «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշ Beeline), հնարավորություն է տալիս իր հաճախորդներին օգտվել ամենաարդի ծառայություններից, ներառյալ` «Երրորդ սերունդ» բջջային կապի տեխնոլոգիա (տեսազանգ և տեսախորհրդակցություն), GPRS, MMS և WAP ծառայությունները:  «Գլոբալ ռոումինգ» ծառայության ներդրման արդյունքում մեր ռոումինգային պայմանագրերի քանակը տարբեր երկրների հետ կտրուկ աճել է` 168 երկրի 2012թվականի դրությամբ: 

Ֆիքսված հեռախոսակապը օրեցօր զարգանում է և վերափոխվում է ինտերնետային IP արձանագրության փաթեթի ցանցի, որը իր հերթին ստեղծում է հնարավորություն Հայաստանում մատուցելու լայնաշերտ հաղորդման և մուլտիմեդիա ծառայություններ: 3000 կմ մանրաթելային օպտիկական գծերը անցկացված են Հայաստանի ողջ տարածքում, իսկ թվայնացումը հասնում է 86 տոկոսի: Այժմ ընկերությունը NGN ամենաարդիական զուգամետ տեխնոլոգիաների ներմուծման ճանապարհին է, որոնք միավորում են հեռախոսակապի ծառայությունների տարբեր տեսակներ մեկ հաճախորդի կարիքներին հարմարեցված փաթեթի մեջ:

Ինտերնետ բիզնեսի ոլորտում «ԱրմենՏել» -ը ժամանակակից տարբեր ծառայությունների մատակարար է: Ներկայումս ընկերությունն մարզերում իր հաճախորդներին առաջարկում է CDMA գերժամանակակից ծառայությունը: Այն ծառայում է որպես ֆիքսված հեռախոսակապ` առանց լարերի և ապահովում է բարձրորակ ձայն, ցանցի ավելի լայն հնարավորություններ և արագ ինտերնետ կապ: Վերջերս ներմուծվել է նաև ADSL տեխնոլոգիայի վրա հիմնված Hi Line նոր ինտերնետ ծառայությունը: Այն զգալիորեն ավելի լավ է աշխատում (100 անգամ ավելի արագ` համեմատած Dial-up համակարգի հետ) և հիանալի հնարավորություն է ընձեռում մեր հաճախորդներին ֆայլեր և երաժշտություն ներբեռնել, ինչպես նաև շրջել համացանցում և հաճելի ժամանակ անցկացնել:

2012 թվականին  «ԱրմենՏել»  ընկերությունը ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ  ՀՀ բնապահպանության նախարարությունից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Արհմիությունների համադաշնության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունից:

2012թ-ին  մեկնարկեց բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի երրորդ փուլը, որի շրջանակում կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին, ընկերությունն ողջ հանրապետությունում կբացի գրասենյակներ, որոնք կսպասարկեն միայն բջջային կապի բաժանորդներին: Դեկտեմբեր ամսին գոյություն ունեցող ունիվերսալ գրասենյակների կողքին (79 վաճառքի և սպասարկման գրասենյակ) Հայաստանում գործում է նաև 7 բջջային կենտրոն:

Բացի առևտրային նպատակները հետապնդելուց, ընկերության կողմից իրականացվող` երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ձգտում են աջակցել Հայաստանի կառավարությանը վերացնելու երկրում առկա թվային ճեղքը և դարձնել Հայաստանը մի պետություն, որը լիովին ինտեգրված է Համաշխարհային տեղեկատվական համայնքին:

Որպես ազգային օպերատոր` ընկերության սոցիալական ծրագրերը միտված են նպաստելու Հայաստանի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը: Ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունն իրականացնում է «Beeline հանուն Հայաստանի պայծառ ապագայի» խորագրի ներքո: