Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ֆայբրնետ Քոմյունիքեյշն ՍՊԸ

 
Տնօրենի ժ. պ. Զորայլ Մելիքսեթյան
ՀՀ, Երևան 0002, Սարյան փ. 22
Հեռ.` + 374 10 21 22 12  
Ֆաքս` + 374 10 27 99 80    
Էլ. փոստ` [email protected]
 
«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերությունը Հայաստանում գործող հեռահաղորդակցային խոշորագույն ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունն ունի հեռահաղորդակցման արդիական ցանց և առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի` միջազգային առանձնացված կապուղիներ, տվյալների տարանցիկ փոխանցման ծառայություններ, ներկայության վիրտուալ կետեր, կապուղիների վարձակալություն, ինտերնետ ծառայություններ, Collocation: 
Ցանցը կառուցվել է հաշվի առնելով ժամանակակից սպառողի պահանջները` ծառայությունների և կապուղու որակ, մեծ թողունակություն (տվյալների փոխանցում 1 Մբիթ/վ մինչև 10 Գբիթ/վ), նվազագույն ուշացում և հուսալիության բարձր աստիճան:
 
«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերության ցանցի տեխնիկական հիմքը Cisco, Ericsson, Lucent համաշխարհային առաջատար արտադրողների նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիաներն են:
 
«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերության ցանցի հիմնական կապուղիներն ունեն STM-4 (622 Մբիթ/վ) և 1 Գբիթ/վ թողունակություն և հասանելի են արտասահմանյան ցանցերին` Երևան-Թբիլիսի, Երևան-Մոսկվա, Երևան-Ֆրանկֆուրտ, Երևան-Բուդապեշտ, Երևան-Լոնդոն, Երևան-Փարիզ կապուղիներով:
 
«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերության ցանցի հիմքում դրված SDH/DWDM տեխնոլոգիան թույլ է տալիս Հայաստանի գլխավոր գործարար կենտրոնները կապել Ռուսաստանի և եվրոպական երկրների համանման կենտրոնների հետ: