Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԱյՅու Նեթվորքս ՍՊԸ

 

Տնօրեն` Վահրամ Մերանգուլյան

ՀՀ, 0010, Երևան, Պուշկինի փող., 38/1 շենք

Հեռ` + 374 11 500 650, +374 60 500 650

Էլ. փոստ` [email protected][email protected]
http://www.iunetworks.am

 

ԱյՅու Նեթվորքս կազմակերպությունը Հայաստանում գործում է 2008թ-ից, սակայն, շնորհիվ իր որակյալ մասնագետների, նյութատեխնիկական հագեցվածության և պրոֆեսիոնալ մոտեցման, արդեն հասցրել է մեծ ճանաչում ստանալ ցանցային սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում: ԱյՅու Նեթվորքսը համագործակցում է մի շարք խոշոր հայկական և միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների հետ և վայելում է վերջիններիս հարգանքն ու վստահությունը:

 

Մեր գործունեության հիմնական ուղղվածությունը տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններում համակարգչային սարքավորումների և տեղեկատվական համակարգերի տեղադրումն ու սպասարկումն է, ինչպես նաև ծրագրային ապահովման նախագծումը, մշակումն ու ինտեգրումը:

 

Թույլ տվեք նշել նման համակարգերի և լուծումների տեղադրման մի շարք առավելություններ, որոնց միջոցով կազմակերպությունները հնարավորություն են ստանում.

  • առավել արդյունավետ կերպով կառավարել կազմակերպության ներսում տեղեկատվության հոսքը և պահեստավորումը, ստեղծել և արդյունավետորեն շահագործել տվյալների շտեմարաններ
  • կառուցել կազմակերպության IT ենթակառուցվածքը Virtualization-ի և Thin Client տերմինալների հիման վրա,
  • ավտոմատացնել բիզնես գործընթացները՝ դրանով իսկ խնայելով ժամանակ և ռեսուրսներ,
  • կազմակերպել արտադրամասի, մասնաշենքերի կամ մասնաճյուղերի տեսահսկում և այդ համակարգի կենտրոնացված կառավարում,
  • ունենալ ներքին IP հեռախոսակապ տարբեր արտադրամասերի կամ մասնաշենքերի միջև և այլն:

ԱյՅու Նեթվորքս կազմակերպությունը համագործակցում է մի շարք համաշխարհային  կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Sun Microsystems-ը, Ericsson-ը, Cisco-ն, 3COM-ը, Pirelli-ն, Planet-ը, Axis-ը և այլոք:

 

ԱյՅու Նեթվորքս ընկերության և նրա գործընկերների առաջարկած համակարգչային ենթակառուցվածքային լուծումները լայնորեն կիրառվում են հետևյալ ոլորտներում.

  • Տեխնիկական/գիտական
  • Կրթություն
  • Տարբեր չափսերի բիզնեսներ
  • Հեռահաղորդակցություն
  • Ինտերնետային ծառայութան մատակարարում
  • Բանկային և ֆինանսական ծառայություններ
  • Կառավարական ոլորտ
  • Շինարարություն
  • Մեդիա և հեռուստատեսություն և այլն

Շնորհիվ բարձրակարգ մասնագետների՝ ԱյՅու Նեթվորքսը տրամադրում է նաև բարձրորակ տեխնիկական սպասարկում վերոնշյալ ընկերությունների ապրանքների ողջ տեսականու համար: Անհատական և ճկուն մոտեցումը յուրաքանչյուր պատվիրատուին` հաշվի առնելով վերջինիս գործունեության ոլորտի առանձնահատկությունները, թույլ է տալիս ճշգրիտ կերպով սահմանել պատվիրատուի պահանջներն ու կարիքները և առաջարկել այդ պահանջներին առավել համապատասխանեցված լուծումներ:

 

Ներկայումս, հանրապետությունում առաջինն անգամ, Ericsson ընկերության հետ համատեղ՝ Յուքոմ ընկերության պատվերով ներդրվում է գեգաբիտային պասիվ օպտիկամալուխային ցանց` GPON (Gigabit Passive Optical Network), որի միջոցով տրամադրվում է 3 ծառայություն`

  • ինտերակտիվ հեռուստատեսության,
  • ֆիքսված ինտերնետ հեռախոսակապ,
  • բարձրակարգ ինտերնետ կապ:

ԱյՅու Նեթվորքս ընկերության իրականացրած աշխատանքների թվում են նաև Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում հետևյալ նախագծերը.

  1. Նախագծվել և ներդրվել է տարածքի տեսահսկման համակարգ, ՀՀ կառավավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի համար, որն աշխատում է ՀՀ բոլոր մարզերում,
  2. ՀՀ կրթության և գիտության նախարարության համար նախագծվել և տեղադրվել է ինտերակտիվ ուսուցման համակարգ,
  3. Օրանժ Արմենիա ընկերության պատվերով ներկրվել են Juniper ընկերության ցանցային գերանվտանգ մակարդակ ապահովող սարքեր և տրամադրվել տեխնիկական սպասարկում,
  4. Այլ նախագծեր:

Շնորհիվ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում ունեցած աշխատանքային փորձի, ինչպես նաև ունեցած բավարար նյութատեխնիկական հագեցվածության՝ մեր ընկերությունը պատրաստ է կատարել ինչպես պատվիրատուի ՏՏ նախագծի հատվածական աշխատանքներ, այնպես էլ հանձն առնել և լիարժեքորեն իրականացնել ՏՏ նախագիծն ամբողջությամբ՝ ընդհուպ մինչև անհրաժեշտ համակարգչային սարքավորումների  ձեռքբերումը, տեղադրումը և պատրաստի համակարգի ներդնումը իրական ցանցային միջավայրում:

 

ԱյՅու Նեթվորքս, Ձեր IT լուծումները: