Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


 


ԹենՎեբ ՍՊԸ

 

Տնօրեն` Արտավազդ Մինասյան

Երևան, Գյուլբենկյան փ 30/3, 141 տրծք

Հեռ.` +374 11 42 22 22

Էլ. փոստ` [email protected]

 

 

10Web-ը WordPress կայքերի պատրաստման, հոսթինգի և կառավարման միասնական հարթակ է։

Այս նորարարական հարթակը ստեղծվել է ձեռնարկությունների և անհատների համար, որպեսզի նրանք կառուցեն գեղեցիկ կայքեր նվազագույն ջանքերով։ 10Web-ի շնորհիվ այլևս կարիք չկա գտնել տարբեր մատակարարներ կայքի հոսթինգի, օպտիմալացման և բնականոն աշխատանքի ապահովման համար։

Ամեն ինչ ներառված է մեկ փաթեթում։

Elementor-ի վրա հիմնված 10Web Builder-ի շնորհիվ կայք ստեղծելու համար պարզապես պետք է տեղաշարժել բաղադրիչները (drag-and-drop)։ Փաթեթը ներառում է Google Cloud-ի վրա հիմնված հոսթինգ, որով կայքերն աշխատում են արագ և ապահով:

7 ծառայությունները և 50-ից ավելի պրեմիում փլագինները հոգում են WordPress-ի բոլոր կարիքները, իսկ օգտատերերը միշտ կարող են ավելացնել ցանկացած լրացուցիչ գործիք: WordPress-ի հետ կապված ամեն բան լիովին համատեղելի է 10Web-ի հետ։

10Web-ի առաքելությունն է ստեղծել հարթակ, որը կօգնի հաճախորդներին բարձրացնել իրենց կայքերի բոլոր որակական հատկանիշները: Հարթակն իր լուծումներով համատեղում է ֆունկցիոնալությունը և արտաքին տեսքը՝ WordPress կայքերի հետ աշխատանքը հեշտ ու արդյունավետ դարձնելու համար:

10Web-ից արդեն օգտվում են տասնյակ հազարավոր հաճախորդներ՝ փոքր բիզնեսներից մինչև համաշխարհային ձեռնարկություններ։