Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԻՍՄԱ ՍՊԸ

 

Տնօրեն` Էդուարդ Մանուկյան
ՀՀ, 0009 Երևան, Տերյան 105, 10-րդ շենք, բն. 504

Հեռ.` + 374 10 58 97 44, 374 94 43 18 87, +374 93 43 55 57
Էլ. փոստ` [email protected]
http://www.translator.am/

 

ԻՍՄԱ ՍՊԸ-ն ծրագրային ապահովում առաջարկող ընկերություն է, որը մասնագիտացված է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները ծրագրերի մեջ  օգտագործելու ասպարեզում: Ընկերությունը հիմնադրվել է 1995թ.: ԻՍՄԱ-ի  պատվիրատուների ցանկը ներառում է խոշոր ընկերություններ, փոքր և միջին  ձեռնարկություններ, պետական և զարգացման գործակալություններ: ԻՍՄԱ ՍՊԸ-ն առաջարկում է ծառայություններ տվյալների բազաների կառավարման  համակարգերի, խոսքի, տեքստերի մշակման և թարգմանության ոլորտում`  արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Ընկերության կողմից տրամադրվող արտադրանքի ցանկը ներառում է.

  • ԻՍՄԱ փորձագիտական համակարգ, որն իրենից ներկայացնում է գործիք`  նախատեսված տարածաշրջանային աշխարհա-քաղաքական իրավիճակի  կանխատեսման համար,
  • MacroTool` մուլտիմեդիա ծրագրային փաթեթների, շնորհանդեսների և  անիմացիաների վիզուալ ստեղծման ծրագիր,
  • ԻՍՄԱ Developer` բաշխված տեղեկատվական համակարգերի ստեղծման գործիք,
  • Դպրոցներում գիտելիքների ավտոմատ տեստավորման համակարգ` ծրագիր, որ  նախատեսված է գիտության և ծրագրավորման մեջ մասնագիտացող  ուսանողների գիտելիքների ստուգման համար: