Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Հիյթեգրիտի ՍՊԸ



Նախագահ/ գործադիր տնօրեն` Գագիկ Էվոյան

ՀՀ, Երևան 0019, Բաղրամյան պող. 24ա

Հեռ.` + 374 10 526 637, +374 10 521 664, +374 10 519 148

Ֆաքս` 374 10 526 637

Էլ. փոստ` [email protected] 

http://www.hitegrity.am

 

Հիյթեգրիտի ՍՊԸ -ն 1998թ. հիմնված մասնավոր ընկերություն է Երևանում տեղակայված իր գլխամասային գրասենյակով:  Այն ստեղծվել է P-Com Inc. ընկերության հետ համագործակցելու նպատակով: Երկար տարիներ այս ընկերության անձնակազմը մատուցել է ծրագրերի և համակարգչային սարքավորումների հետազոտման, նախագծման և խորհրդատվական ծառայություններ ԱՄՆ-ում` ունենալով երկարատև գործընկերային կապեր մի շարք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են` WaveWireless Inc. (formerly P-Com), OmniTrust Inc. (formerly Probix), Phoenix Technologies LTD., Validity Sensors Inc. և Sevan Networks Inc.:

 

Ներկայումս Հիյթեգրիտի ՍՊԸ  ընկերությունում աշխատում է շուրջ 30 ծրագրավորող և հետազոտող: Լինելով բծախնդիր ծրագրավորողներ ընտրելիս, մենք գտնում ենք հմուտ, նպատակասլաց և վստահելի մասնագետներ և թույլ ենք տալիս նրանցլավագույնս դրսևորելու իրենց ունակությունները: Մեր նվիրվածությունը համագործակցության գաղափարին հանգեցնում է գործընկերների հետ երկարատև հարաբերությունների հաստատման: Մեր հայաստանյան թիմը համալրում է Ձեր հետազոտման և նախագծման թիմը: Դրանից երկու կողմերն էլ շահում են, իսկ աութսորսինգի մեջ կարևորը հենց դա է:

 

Ծրագրերի նախագծման գործընթացի համար որդեգրելով CMMI տեխնոլոգիական հասունության մոդելը, և դրանք համապատասխանեցնելով հաճախորդների առանձնահատկություններին և պահանջմունքներին` Հիյթեգրիտի  ընկերությունը մատուցում է ծրագրավորման և ծրագրերի կառավարման բարձրորակ ծառայություններ, այսպիսով օժանդակելով ընկերություններին իրենց ապրանքների ստեղծման գործընթացում` սկսած տարբեր մասերի ստեղծումից և ճարտարապետական դիզայնից, մինչև դրանց առաջին թողարկումը, պահպանումը և թարմացված տարբերակների թողարկումը: Մենք կարող ենք միջամտել ցանկացած փուլում և աշխատել կարճաժամկետ ծրագրի վրա, ինչպես նաև հատկացնել անձնակազմ Ձեր կազմակերպության հետ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար: Մեր ընկերության աշխատանքային լեզուն անգլերենն է. նախագծման բոլոր փաստաթղթերը և հաղորդակցումը անգլերենով են, իսկ մեր ծրագրավորողները վարժ տիրապետում են անգլերենին:

 

Ընկերության գործընկերներն են՝ Validity Sensors, Inc., Sevan Networks, TRIiS Solution, Phoenix Technologies, WaveWireless Inc., Nok Nok LABS, IDEX: