Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամ


Տնօրեն՝ Մուրադ Մուրադյան
ՀՀ, Երևան 0015, Պարոնյան 8/8
Հեռ.` +374 10 500 140
Էլ. փոստ` [email protected]

«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը («Հարմոնիա» հիմնադրամ) հիմնադրվել է 2005թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը և կիրառումը խթանելու նպատակով։ 

«Հարմոնիա» հիմնադրամը ստեղծման պահից հանդիսանում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ծրագրերի նշանակալի իրականացնողներից մեկը։ Հիմնադրամն իրականացրել է մեծ թվով ՏՀՏ ծրագրեր,  ներառյալ՝ ՏՏ համակարգերի, տվյալների բազաների կառավարման համակարգերի և դրանց տեխնիկական առաջադրանքների մշակում, համակարգչային ցանցերի նախագծում և կառուցում, ՏՏ խորհրդատվության և սպասարկման ծառայությունների տրամադրում, ՏՏ դասընթացների կազմակերպում և այլն։